Թուրքիայում հերքել են ֆինանսների նախարարի հրաժարականի մասին լուրերը

Լուրեր

07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հերքել է տեղեկությունը, թե ֆինանսների և բյուջեի նախարար Մեհմեդ Շիմշեքը մտադիր է լքել պաշտոնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նման հաղորդագրություններ են հայտնվել չորեքշաբթի մի շարք ընդդիմադիր պարբերականներում և սոցիալական ցանցերում։

«Այն պնդումները, թե նախարար Շիմշեքը որոշել է հրաժարական տալ իր պաշտոնից, և որ նրան համոզել են մնալ այդ պաշտոնում, իրականությանը չեն համապատասխանում։ Մի ապավինեք ապատեղեկատվական նորություններին, որոնք միտումնավոր տարածվում են՝ շուկաներում անհանգստություն և անվստահություն առաջացնելու համար»,- ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի Հաղորդակցության տնօրինության Հակաապատեղեկատվության կենտրոնի հայտարարության մեջ։

Թուրքիայում տարեկան գնաճը կտրուկ նվազել է, մեկ ամսվա ընթացքում՝ գրեթե 10 տոկոսային կետով՝ հուլիսին կազմելով 61,78%, հաղորդում է երկրի վիճակագրական ծառայությունը (TUIK): Էրդողանն ավելի վաղ հույս էր հայտնել, որ սեպտեմբերին Թուրքիայում տարեկան գնաճը կհասնի 50%-ից ցածր շեմի։