Ուկրաինայի ԶՈւ-ն սպառնում է Կուրսկի մարզի ևս մեկ շրջանի

Լուրեր

27.11.2026 | 10:41
10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
Բոլորը

ՌԴ Կուրսկի շրջան Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումից երկու շաբաթ անց ռուսական բանակը դեռևս չի կարողացել ամբողջությամբ կասեցնել առաջխաղացումը։ Ուկրաինական զորքերը ոչ միայն ընդլայնում են օկուպացված տարածքը, այլև, ինչն ամենակարևորն է, հավանաբար, նախապատրաստում են մարտական գործողությունների նոր տարածք՝ կտրելով ռուսական մատակարարման գծերը Կուրսկի Գլուշկովսկի շրջանում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի գրաված տարածքի թերություններից մեկն այն է, որ այն, ըստ էության, սեպ է՝ երեք կողմից շրջապատված Ռուսաստանի կողմից վերահսկվող գոտիով։ Դա ուկրաինացիների համար պոտենցիալ անբարենպաստ դիրք է, քանի որ այս սեպը երեք կողմից հրետանու կրակի տակ է:

Երկու շաբաթ տևած մարտերում ուկրաինական զինուժը ոչ թե խորացրել է բեկումը, այլ ընդլայնել այն՝ հարձակվելով եզրերում։

Միևնույն ժամանակ, Կուրսկի շրջան ուկրաինական ներխուժման մեկնարկից հետո առաջին օրերին բնորոշ արագ առաջխաղացումը տեղի տվեց հարձակման, որի տեմպերը նկատելիորեն ավելի դանդաղ են։

Ըստ հրապարակման՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ներկայում զբաղեցրած տարածքը բավականին դժվար է որոշել․ մարտական գոտուց տեղեկատվությունը կա՛մ ուշ է գալիս, կա՛մ դժվար է ճշտել: Երկրորդ՝ գյուղում փոքր ջոկատի առկայությունը միշտ չէ, որ նշանակում է հսկողություն դրա նկատմամբ. ուկրաինական հետախուզական ջոկատները կարող են շատ հեռու գնալ Ռուսաստանի տարածքում, բայց դա չի նշանակում, որ դրա նկատմամբ վերահսկողություն է հաստատվել։

Ուկրաինայի զինված ուժերի զգալի ուժերի առկայության մասին կարելի է դատել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հայտարարություններից, որը հաղորդում է մարտերի և հրետակոծությունների մասին։

Երկուշաբթի առավոտյան իր զեկույցում ՌԴ ՊՆ-ն նշել է Կուրսկի շրջանի այն բնակավայրերը, որոնց տարածքում ռուսական բանակը հարվածներ է հասցրել՝ Բորկի, Բոգդանովկա, Վիշնևկա, Վիկտորովկա, Կոսիցա, Լյուբիմովկա, Մելովոյ, Սնագոստ։ Այս բնակավայրերի տարածքում մարտեր են ընթանում, և ստույգ տեղեկություն չկա, թե ով է վերահսկում դրանք։

Այն փաստը, որ դրանք նշված են ՌԴ Պաշտպանության նախարարության ամփոփագրում, հաստատում է ուկրաինական աղբյուրների տեղեկատվությունը։ Ուկրաինան այժմ վերահսկում է Բորկիից մինչև Կորենևոյի արվարձանների տարածքը։