Ֆրանսիայի դեսպանն ու Զարեհ Սինանյանը հանդիպել են
Քաղաքականություն
20.08.2024 | 16:07Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտնել է, որ հանդիպել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։
«Քննարկում ՀՀ կառավարության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։ Ֆրանսիայում հայկական սփյուռքը երրորդն է աշխարհում և ամենամեծը՝ Եվրոպայում»,- X-ում գրել է Ֆրանսիայի դեսպանը։
Քննարկումից մանրամասներ, սակայն, նա չի հաղորդել։
Échange avec le Haut-Commissaire aux Affaires de la diaspora du Gouvernement arménien, M. Zareh Sinanyan.
— Olivier Decottignies (@O_Decottignies) August 20, 2024
➡️ La diaspora arménienne en France est la troisième au monde et la plus importante en Europe. pic.twitter.com/6VHkcmlcA1