Ուկրաինայի ԶՈՒ-ն HIMARS-ով հարվածել է Կուրսկի շրջանում երկրորդ կամրջին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերն ավիացիայի օգնությամբ գրոհել են Կուրսկի շրջանի ևս մեկ կամուրջ, հայտնել է ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը։

Դատելով ռուսական և ուկրաինական տելեգրամ ալիքների հրապարակած տեղեկություններից՝ այն Սեյմ գետի վրայով անցնող Գլուշկովսկի շրջանի Զվաննոյե գյուղի կամուրջն է։ Օլեշչուկի գրառման մեջ ասվում է, որ ուկրաինական զինված ուժերը շարունակում են «ճշգրիտ օդային հարվածներով» զրկել ռուսական բանակին «լոգիստիկ հնարավորություններից»։ Նա հրապարակել է հարձակման տեսանյութը, որում երևում է պայթյուն և անցք ճանապարհի մակերեսին:

Ռուսաստանի անվտանգության ուժերին մոտ գտնվող Mash տելեգրամ ալիքը պնդում է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են կամրջին՝ օգտագործելով HIMARS հրթիռային համակարգը։ Գլուշկովսկի շրջանում երեք կամուրջներից մնացել է վերջինը, որը ռուսական բանակը կարող է օգտագործել մատակարարումների համար։ Այն գտնվում է Կարիժ գյուղում։

Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել կամրջի վրա հարձակման մասին հաղորդագրությունը։