Գերմանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Լուրեր

27.05.2026 | 21:52
Կօգտագործեմ լծակներս, որ Լուկաշենկոն ԵԱՏՄ-ն չկարողանա օգտագործել Հայաստանի դեմ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 21:43
Չեխայի բնակիչը Eurojackpot վիճակախաղում 120 միլիոն եվրո է շահել
27.05.2026 | 21:30
Կոդային անունը՝ «Զանավես»․ կեղծիքի տարածման բազմավեկտոր մեխանիզմ ընտրություններին ընդառաջ
27.05.2026 | 21:24
Մոսկվան «գազ» է տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 21:13
Զելենսկին շտապ նամակ է հղել Թրամփին Ուկրաինայում ՀՕՊ համակարգերի և հրթիռների կրիտիկական պակասի մասին
27.05.2026 | 21:00
Ինչ զինատեսակներ է ՀՀ-ն արտադրել․ RISE-2026 ցուցահանդեսում կցուցադրվեն արտադրանքներ․ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
27.05.2026 | 20:48
Թուրքիայում Ադրբեջանի քաղաքացի անօրինական միգրանտներ են ձերբակալվել
27.05.2026 | 20:33
Համայնքապետարանում եմ աշխատում, 7 հոգով եկել ենք վարչապետին դիմավորենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 20:22
Ֆրանսիայում սկսվել է Ալիևի քննադատ ադրբեջանցի բլոգերի դեմ մահափորձի գործով դատավարությունը
27.05.2026 | 20:18
«Օսիպյանից ներողություն կխնդրե՞ք». հարց` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 20:12
Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ-ի հանրահավաքը Աբովյանում. ՈՒՂԻՂ
27.05.2026 | 20:10
Վանաձորում երթուղայինի վարորդը ծխելու համար արված դիտողությունից հետո իջեցրել է ուղևորին. նա ազատվել է աշխատանքից
27.05.2026 | 20:00
Մենք 300 000 ադրբեջանցու գալով չենք վախեցնում մարդկանց․ ասում ենք՝ ՔՊ-ի մնալու դեպքում դա հավանական է․ Արթուր Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 19:51
Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի նախագծով Հորմուզի նեղուցը կբացվի, ծովային շրջափակումը կվերացվի
27.05.2026 | 19:41
ՌԴ-ն դեռևս պատասխան չի ստացել հայկական կողմից Մեծամորի ԱԷԿ-ի էներգաբլոկի հետագա շահագործման վերաբերյալ. Լիխաչով
Բոլորը

Օգոստոսի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Շնորհավորելով Կլաուդիա Բուշին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանը կգործադրի բոլոր ջանքերը հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և համագործակցության հետագա զարգացման համար:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Գերմանիայի միջև շփումների ինտենսիվությանը՝ արձանագրելով, որ երկկողմ բարձրաստիճան այցերի հաճախակիությունը վկայում է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:

Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու և առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։ Կարևորվել է խորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև բարեկամական խմբերի միջև ակտիվ երկխոսությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հաստատմանն առնչվող հարցերին: