Մի համակարգված թալանի պատմություն, կամ ինչպես չկառուցվեց Հյուսիս-հարավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ծրագրի կոռուպցիոն դրսևորումների տարիներ ի վեր եղած խոսակցություններն իրավական գնահատականի են արժանանում: Սեպտեմբերի 5-ին դատախազությունը հայտնեց 23.5 մլրդ դրամի չարաշահումների և պատճառած վնասի մասին: Դա արվել է 2009-2018 թվականների ընթացքում:
Հայաստանի Հանրապետությունում երբևէ ձեռնարկված ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագրին, շինարարության տեմպին ու խնդիրներին մենք արդեն անդրադարձել ենք: 556 կմ ընդհանուր երկարությամբ, Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը հյուսիսին կապող ծրագիրը բաժանված է 5 առանձին տրանշերի, որոնց շրջանակում կնքվում են վարկային առանձին պայմանագրեր: Ամենամեծ մասը՝ 500 մլն դոլարի պայմանագիրն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ է:

Վարկային մյուս համաձայնագրերը Եվրոպական ներդրումային բանկի և Եվրասիական կայունացման և զարգացման բանկի հետ են:
Ծրագրի մեկնարկը նախանշված էր 2009թ. հոկտեմբերին, ավարտը՝ 2019թ. հունիսին: Սակայն թե մեկնարկը ուշ սկսեց, թե ավարտը կլինի ուշացումով:Միակ պատրաստված հատվածը Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ 70 մլն դոլար արողությամբ 31 կիլոմետրանոց հատվածն է: Այն, սակայն, կառուցվելլ էր թերություններով, որոնք մինչ օրս պարբերաբար շտկում են:

Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը մամուլի հետ զրույցում դեռ 2017թ. օգոստոսին ասել էր, որ 2009 թվականից հետևում են ծրագրի ընթացքին, եկել են այն եզրակացության, որ Հայաստանում «Հյուսիս-հարավ» ծրագիրն իրագործվելու շանսեր չունի։
Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Շեյն Ռոզենթալն էլ ասել էր, որ մայրուղու չկառուցված հատվածների շինարարության արժեքը շեշտակի կբարձրանա՝ հասնելով մեկ կիլոմետրի համար 3.5 մլն դոլարի:

Ներկա պահին «Հյուսիս-hարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի համար վարկային և դրամաշնորհային միջոցներ է տրամադրում 3 բանկ, ինչպես նաև գումարներ են հատկացվել ՀՀ բյուջեից։ Փաստենք, սակայն, որ միջոցների անբավարարություն կա՝ ճանապարհային միջանցքի ավելի քան 300 կմ հատվածը մնացել է առանց ֆինանսավորման, ինչպես նշեց նախարար Աշոտ Հակոբյանը հուլիսի 18-ի ասուլիսում:

Նոր կառավարությունը, ի սկզբանե հասկանալի էր, որ առաջին հերթին անդրադառնալու է ոչ թե ճանապարհի կառուցմանը, այլ՝ խոսվող, բայց այդպես էլ չբացահայտված չարաշահումներին: Դա արվեց նոր կառավարության առաջին նիստերից մեկում՝ հունիսի 1-ին: Խոսվեց շինարարություն իրականացնող չինական ընկերության անբավարար աշխատանքի և կոռուպցիոն դրսևորումների մասին:

Արդյո՞ք նախօրեին հայտարարված բացահայտումները փոխվարչապետի մատնանշածի հետ կապ ունեն, թե ոչ, դեռ հայտնի չէ: Բայց պարզ է, որ ծրագրով երկիրն արտաքին մեծ պարտքի տակ է մտել, և, ինչպես երևում է, այդ պարտքը հարստացրել է որոշներին:
Այլեւս ակնհայտ է, որ Հայաստանում երբևէ իրականացված ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագիրը նաև ամենակոռումպացվածն է եղել։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Սևակ Հակոբյան