Ադրբեջանական ցինիզմի հերթական դրսևորումը. ներկայացվել է Երևանի «օրհներգը». «Գեղարդ» հիմնադրամի անդրադարձը

Լուրեր

07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
Բոլորը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դատապարտում է Ադրբեջանի վարած քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ և անթույլատրելի է համարում միջազգայնորեն ճանաչված պետության մայրաքաղաքի մասին ադրբեջանական կամ թուրքական օրհներգի պատրաստումն ու տարածումը։

«Ալիևյան ռեժիմի նկրտումները Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ շարունակաբար աճում են։ Միջազգայնորեն ճանաչված անկախ պետության տարածքն Ադրբեջանի պատմական հողեր հռչակելուց զատ՝ Բաքվի քարոզչամեքենան ակտիվ աշխատում է նաև մշակույթի, այդ թվում՝ երաժշտագիտության ոլորտում։

Օրերս հրապարակվեց, իրենց կեղծ բնորոշմամբ, «Իրևանի թուրքական հանրապետության» պետական օրհներգը, որի բովանդակությունը Երևանը «օտար ձեռքերից ազատելու և հետ վերադարձնելու» մասին է։

Օրհներգի հեղինակն Ադրբեջանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ջավանշիր Գուլիևն է, ով, ինչպես ինքն է նշում, Իլհամ Ալիևի ֆավորիտն է և նախագահական վերջին ընտրություններում աջակցել է նրան։ «Օրհներգը» գրելու պատվեր Գուլիևը ստացել էր դեռևս 2021 թվականին։

Այստեղ ակնհայտ է «մեծ պատմաբան» Ալիևի նկրտումը՝ երաժշտագիտության ոլորտում ևս բարձունքներ նվաճելու և այդ բնագավառում նույնպես հավերժանալու։

Նշենք նաև, որ Ադրբեջանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքը, որտեղ հնչել է «ստեղծագործությունը», նախագծել է ազգությամբ հայ ճարտարապետ Նիկոլայ Բաևը, և այն ժամանակին պատկանել է Մայիլյան եղբայրներին։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դատապարտում է Ադրբեջանի վարած քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ և անթույլատրելի է համարում միջազգայնորեն ճանաչված պետության մայրաքաղաքի մասին ադրբեջանական կամ թուրքական օրհներգի պատրաստումն ու տարածումը։ Հերթական անգամ պաշտոնական Բաքուն իրականացնում է ադրբեջանական հասարակության «ուղեղների լվացում» և շարունակում է հանրայնացնել ագրեսիվ, հակահայկական տրամադրությունները»,- ասված է հիմնադրամի տարածած հայտարարության մեջ։