Մոսկվայում ԱՄՆ քաղաքացի է ձերբակալվել իրավապահների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մոսկվայում ԱՄՆ քաղաքացի է ձերբակալվել իրավապահների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: Regnum-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մոսկվայի Քննչական կոմիտեի (ՔԿ) ներկայացուցիչ Յուլիա Իվանովան։

Նշվում է, թե ամերիկացի Ժոզեպ Թագերը կոնֆլիկտ է սկսել մայրաքաղաքի Radisson հյուրանոցում։ Տղամարդը հրաժարվել է փաստաթղթեր տրամադրել այն մասին, թե նախկինում որտեղ է ապրել։ Արդյունքում նրան տեղափոխել են ոստիկանության բաժին, որտեղ էլ նա հարվածել է իրավապահներից մեկին։

«Հետաքննության տվյալներով՝ 2024 թվականի օգոստոսի 12-ի գիշերն ԱՄՆ քաղաքացին խուլիգանական արարքներ կատարելու կապակցությամբ բերման է ենթարկվել ոստիկանության մետրոպոլիայի բաժին։ Ամբաստանյալը հրաժարվել է անձը հաստատող փաստաթղթեր տրամադրել, որից հետո բռնություն է կիրառել իրավապահի նկատմամբ»,- ասել է Իվանովան։

Հաղորդվում է, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 318- հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»): Բերման ենթարկվածի նկատմամբ կատարվում են քննչական գործողություններ, նրան մոտ ապագայում մեղադրանք կառաջադրվի։