ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ Վենեսուելայի նախագահական ընտրություններում թափանցիկության պակաս է եղել

Լուրեր

27.11.2026 | 10:41
10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
Բոլորը

ՄԱԿ-ի փորձագետների խումբը հայտարարել է, որ Վենեսուելայի վերջին նախագահական ընտրությունները զուրկ են եղել «հիմնական թափանցիկությունից»: Այս հայտարարությունը դարձել է կարևոր ձայն այն ձայների մեջ, որոնք կասկածի տակ են դնում նախագահ Նիկոլաս Մադուրոյի հաղթանակի մասին պնդումները, գրում է VOA-ն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից Վենեսուելա ուղարկված չորս հոգանոց թիմը հուլիսի 28-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ Կարակասում է եղել ավելի քան մեկ ամիս։ Նրանք եղել են Մադուրոյի կառավարության կողմից հրավիրված սակավաթիվ արտաքին դիտորդներից մեկը:

Չնայած ՄԱԿ-ի փորձագետները բարձր են գնահատել քվեարկության կազմակերպումը, սակայն սուր քննադատության են ենթարկել Ազգային ընտրական խորհրդին տեղական կանոնները խախտելու և Մադուրոյին հաղթող հռչակելու համար՝ նախքան երկրի 30,000 ընտրատեղամասերից յուրաքանչյուրի արդյունքները ստանալը: Խմբի հայտարարության մեջ ասվում է, որ սա «ժամանակակից ժողովրդավարական ընտրություններում աննախադեպ խախտում է»:

ՄԱԿ-ի հանձնաժողովի հայտարարությանը նախորդել էր մեկ այլ հրավիրված դիտորդի՝ Ատլանտայում գործող Քարթեր կենտրոնի քննադատությունը, որը հայտարարել էր, որ չի կարող ստուգել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բացահայտումները: Վենեսուելայի արտգործնախարարը Քարթերի կենտրոնին մեղադրել է «ստելու և ամերիկյան իմպերիալիզմի շահերը սպասարկելու» մեջ։