Սլովակիայում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ Ֆիցոյի կառավարության

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում օգոստոսի 13-ին մի քանի հազար մարդ բողոքի ցույց է անցկացրել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ձախ պոպուլիստական կառավարության դեմ։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ ցույցին մասնակցել է մոտ 18 հազար մարդ։ Ամբոխը վանկարկել է «Ամո՛թ» և պահանջել մշակույթի նախարար Մարտինա Շիմկովիչովայի հրաժարականը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բողոքի պատճառ է դարձել այն, որ Շիմկովիչովան անսպասելիորեն աշխատանքից ազատել է Սլովակիայի ազգային թատրոնի գլխավոր տնօրենին և Սլովակիայի ազգային պատկերասրահի ղեկավարին։

Մարտինա Շիմկովիչովան, որը հայտնի է իր ազգայնական հայացքներով, դժգոհություն է առաջացրել Սլովակիայում՝ 2023 թվականի հոկտեմբերին մշակույթի նախարար նշանակվելուց հետո։ Նա հայտարարել է, որ ցանկանում է սերմանել «ազգային սլովակյան մշակույթը», և որ «գենդերային մոլուցքն» ու «ԼԳԲՏ օրակարգն» այլևս չեն ֆինանսավորվի «պետության կողմից»։

Բացի այդ, նա որոշում է ստորագրել Սլովակիայի և Ռուսաստանի Դաշնության ու Բելառուսի միջև մշակութային հաղորդակցության և համագործակցության վերականգնման մասին, որն ընդհատվել էր Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո: