Աբբասը հայտարարել է, որ Իրանը կարող է որոշում կայացնել Իսրայելին պատասխան տալու մասին առաջիկա ժամերին

Լուրեր

21.07.2026 | 14:35
Հայտնի է՝ որ ակումբի ֆուտբոլիստներն են ամենաշատ գոլերը խփել ԱԱ-2026-ում
21.07.2026 | 14:34
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
21.07.2026 | 14:33
Իրանը հայտարարել է Բահրեյնի ավիաբազայի ամերիկյան թիրախների վրա հարձակման մասին
21.07.2026 | 14:24
Բաքվից հայտարարում են, թե «Զանգեզուրի միջանցքը» կկրճատի Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրման հեռավորությունն ու ծախսերը
21.07.2026 | 14:16
Հայտնի շախմատիստուհի Յուդիտ Պոլգարը հրաժարվել է զբաղեցնել Հունգարիայի նախագահի պաշտոնը
21.07.2026 | 14:07
Վայոց ձորում բազալտի ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
21.07.2026 | 13:59
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը Հայաստանից արտահանվել է ավելի քան 380 բեռնատար ծիրան․ Պապոյանն անդրադարձել է ապատեղեկատվությանը
21.07.2026 | 13:50
ՀԴԲ ղեկավար Քեշ Պատելը ծրագրում է հոկտեմբերին Ռուսաստան այցելել
21.07.2026 | 13:47
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել
21.07.2026 | 13:41
PKK-ն հայտարարել է, որ խաղաղության գործընթացում օրենսդրությամբ պետք է ապահովվի Օջալանի և մյուս բարձրաստիճան ղեկավարների ազատ արձակումը
21.07.2026 | 13:33
Տեխնիկական խոտանն օգտագործելով 6.7 մլն դրամ է հափշտակել․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
21.07.2026 | 13:26
Արթուր Գալոյանն առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 13:15
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
21.07.2026 | 13:12
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ Հայհիդրոմետ
21.07.2026 | 13:04
Նիկարագուայի 80-ամյա նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի
Բոլորը

Իրանը կարող է որոշում ընդունել առաջիկա ժամերին Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությանը Իսրայելին պատասխանելու մասին: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը՝ հավելելով, որ Պաղեստինը պատերազմ չի ուզում։

«Որոշումը կարող է ընդունվել առաջիկա օրերին կամ նույնիսկ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում։ Նախ, մենք ՝ որպես պաղեստինցիներ, դեմ ենք պատերազմին։ Մենք [2023 թվականի հոկտեմբերի 7-ին] պաշտոնապես հայտարարել ենք, որ դեմ ենք պատերազմին և դեմ ենք խաղաղ բնակիչների, կանանց, երեխաների սպանությանը։ Մենք դեռ չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի, բայց կարող ենք հուսալ, որ էսկալացիա տեղի չի ունենա, պատերազմ չի լինի, որի հետևանքները դժվար է գնահատել»։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակի կապակցությամբ շատ լարված երկխոսություններ են ընթանում բոլոր երկրների միջև։

Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում հուլիսի 31-ին։ Նա Իրան էր ժամանել նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Թեհրանն Իսրայելին կասկածում է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանության համար։ Իսրայելը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է իր մասնակցությունը։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին «խիստ պատիժ» է խոստացել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան համար։