Իրանում մեկ օրում մահապատժի են ենթարկել 29 մարդու․ իրավապաշտպաններն ահազանգում են

Լուրեր

22.11.2024 | 14:15
Եղանակը կցրտի․ առաջիկա օրերին բարձրադիր շրջաններում ձյուն է սպասվում
22.11.2024 | 14:03
Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական  Երևան» միջոցառում է անցկացնելու
22.11.2024 | 13:51
Արդարադատության փոխնախարարի ԺՊ Արմենուհի Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
22.11.2024 | 13:45
Ավինյանի կարգադրությամբ՝ շուրջ 2 միլիոն դրամ կհատկացվի «Ավետիս» ՀԿ-ին
22.11.2024 | 13:34
Ուկրաինայի Գերագույն Ռադան չեղարկել է այսօրվա նիստը հարձակման սպառնալիքի պատճառով
22.11.2024 | 13:23
Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին
22.11.2024 | 13:10
Երանոս գյուղում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում
22.11.2024 | 12:57
Կուրսկի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով ԿԺԴՀ բանակի գեներալ է վիրավորվել.WSJ
22.11.2024 | 12:44
Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ
22.11.2024 | 12:32
ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի առնչությամբ
22.11.2024 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը «կողմնակալ, ոչ օբյեկտիվ և անարդար» է անվանել Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձևը
22.11.2024 | 12:19
12 մեդալ՝ հայ ըմբիշներին, Պուտինը՝ ուկրաինական հակամարտության գլոբալ բնույթ ստանալու մասին․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 12:12
Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը
22.11.2024 | 11:59
Հայաստանում 2025 թ․ փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ կանցկացվեն
22.11.2024 | 11:46
Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ
Բոլորը

Անցած չորեքշաբթի Իրանում կախաղան են բարձրացրել 29 մարդու, որոնց թվում՝ երկրի բանտերից մեկում 26 մարդու խմբակային մահապատժի ընթացքում։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են իրավապաշտպան կազմակերպությունները։

Դրանից մեկ օր առաջ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել էին 2022 թվականի բողոքի ցույցերի մասնակիցներից մեկի մահապատիժը։

Նորվեգական Iran Human Rights կազմակերպությունը հայտնել է, որ 26 մարդ մահապատժի է ենթարկվել Թեհրանի մերձակայքում գտնվող Խերեջ քաղաքի Ղեզելխեզար բանտում, ևս 3-ը՝ Քարաջ քաղաքային բանտում:

ՄԱԿ-ի տվյալներով՝ այս տարի առնվազն 345 մարդ է մահապատժի ենթարկվել, այդ թվում՝ 15 կանայք։ Մահապատժի ենթարկվածները, որոնց թվում Աֆղանստանի երկու քաղաքացիներ կան, դատապարտվել են սպանության, թմրանյութերի և բռնաբարության համար։

Իրավապաշտպան այլ խմբեր, այդ թվում՝ ԱՄՆ-ում գործող Human Rights Activists (HRANA) լրատվական գործակալությունը և Իրանում մարդու իրավունքների կենտրոնը (CHRI) նույնպես հաստատել են Քարաջում առնվազն երկու տասնյակ մարդկանց մահապատժի փաստը:

Իրավապաշտպան կազմակերպությունները 2022 թվականի բողոքի ցույցերից հետո բազմիցս մեղադրել են Իրանին մահապատիժը հասարակության մեջ վախ սերմանելու համար օգտագործելու մեջ: Իրավապաշտպանների գնահատմամբ՝ Իրանում ամեն տարի ավելի շատ մարդ է մահապատժի ենթարկվում, քան աշխարհի ցանկացած այլ երկրում, բացի Չինաստանից։

«Եթե միջազգային հանրության կողմից անհապաղ արձագանք չլինի, հարյուրավոր մարդիկ կարող են դառնալ Իսլամական Հանրապետության սպանությունների մեքենայի զոհը առաջիկա ամիսներին»,- ասել է IHR-ի տնօրեն Մահմուդ Ամիրի-Մոգադամը:

IHR-ն ընդգծել է, որ նման մասշտաբի խմբակային մահապատիժը վերջին տարիներին աննախադեպ է Իրանում, նման մահապատիժ է իրականացվել նաև 2009 թվականին։

Իրավապաշտպան կազմակերպությունները նաև դատապարտել են 34-ամյա Ղոլամռեզա Ռասայիի մահապատիժը, որը դատապարտվել է 2022 թվականին Իրանում բռնկված բողոքի ցույցերի ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանի սպանության համար: Ակտիվիստներն այն ժամանակ հայտարարել էին, որ նրա խոստովանությունը ստացվել է խոշտանգումների ներքո: Ղոլամռեզա Ռասային քուրդ փոքրամասնության ներկայացուցիչ է։ Նա դարձել է Իրանում մահապատժի ենթարկված տասներորդ անձը՝ կապված 2022 թվականի սեպտեմբերին 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո, բռնկված և մի քանի ամիս շարունակվող բողոքի ակցիաների հետ։ Ամինին ձերբակալվել էր կանացի հագուստի հետ կապված խիստ կանոնները խախտելու համար։

Ռասային երեքշաբթի կախաղան է բարձրացվել Քերմանշահի բանտում այն բանից հետո, երբ մեղավոր է ճանաչվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գնդապետի սպանության մեջ, հաղորդում է իրանական արդարադատության Mizan Online կայքը:

Մահապատիժն իրականացվել է գաղտնի. ո՛չ նրա ընտանիքը, ո՛չ փաստաբանը նախապես ծանուցում չեն ստացել։ Ընտանիքին ստիպել են նրա մարմինը թաղել տնից հեռու գտնվող հեռավոր տարածքում, հայտնել է Amnesty International-ը:

«Իրանի իշխանությունները նողկալի, կամայական, գաղտնի մահապատժի են ենթարկել մի երիտասարդի, որը ենթարկվել է խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի կալանավայրում, ապա դատապարտվել մահապատժի կեղծ դատավարությունից հետո»,- ասել է Amnesty-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տնօրենի տեղակալ Դիանա Էլթահաուին։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ռասայիի մահապատիժը և կրկին հայտարարել բոլոր վայրերում ու բոլոր հանգամանքներում մահապատժի անթույլատրելիությունը։

Իրանում ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ Աբրամ Փեյլիի գրասենյակը մեղադրել է Իրանին ցուցարարներին «կեղծ դատավարությունների և բռնի խոստովանությունների» ենթարկելու մեջ։

Այս շաբաթ հայտնի դարձավ Իրանի մայրաքաղաքի տխրահռչակ Էվին բանտում կին բանտարկյալների ծեծի մասին։ Այս մասին հայտնել են Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադիի հարազատները, որն այնտեղ 34 տարվա պատիժ է կրում։

1970-ական թվականներից ի վեր բանտը համարվում է քաղբանտարկյալների հիմնական կալանավայրը, դրա պատերի ներսում կանայք հայտնում են խոշտանգումների և բռնաբարությունների մասին: Այս անգամ բանտի պահակները դաժան ծեծի են ենթարկել կին բանտարկյալներին այն բանից հետո, երբ նրանք բողոքի ակցիա են կազմակերպել Իրանում մահապատիժների վերջին աճի դեմ:

52-ամյա իրավապաշտպան Նարգիզ Մոհամմադին, որն իրանցի կանանց բռնաճնշումների և մահապատժի դեմ պայքարի համար մրցանակ է ստացել 2023 թվականին, բանտում է 2021 թվականի նոյեմբերից։ Մոհամմադիի ընտանիքը, որն ապրում է Փարիզում, ընդգծել է, որ իրենք անմիջական կապ չեն ունեցել նրա հետ այն բանից հետո, երբ նոյեմբերին նրան զրկել են հեռախոսազանգեր անելու իրավունքից։ Սակայն բանտում կատարվածի մասին նրանց հաջողվել է իմանալ Էվինում պահվող այլ բանտարկյալների ընտանիքներից։

Ընտանիքի անդամների խոսքով՝ բռունցքով կրծքավանդակին հարվածից հետո Նարգիզ Մոհամմադին սկսել է շնչահեղձ լինել և կրծքավանդակի շրջանում ուժեղ ցավեր է ունեցել, նա բանտի բակում ընկել է գետնին և կորցրել գիտակցությունը։ Կինը վնասվածքներ է ստացել և բուժվել բանտի լաբորատորիայում, սակայն նրան չեն տեղափոխել բանտից դուրս գտնվող հիվանդանոց, ասվում է զեկույցում։

«Մենք խորապես մտահոգված ենք նրա առողջությամբ և բարեկեցությամբ ներկա պայմաններում»,- հայտնել են ընտանիքի անդամները:

Իրանի բանտի վարչակազմը հերքում է բանտարկյալներին ծեծի ենթարկելու փաստը և նրանց մեղադրում առճակատումներ հրահրելու մեջ։