ՌԴ-ն ՀՀ-ն դիտարկում է և՛ պլացդարմ, և՛ ֆորպոստ, և՛ հարավային դարպաս․Դավիթ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Գալու է օրը, երբ ՌԴ-ն գալու է նոյմեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի հետևից որպես պահանջ, Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանն՝ անդրադառնալով հայ- ադրբեջանական պայմանավորվածությանն, ըստ որի՝ խաղաղության պայմանագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ կետը։ Նա ընդգծեց, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի շահառուներից է Ռուսաստանը։

«ՌԴ-ն ՀՀ-ն դիտարկում է և՛ պլացդարմ, և՛ ֆորպոստ, և՛ հարավային դարպաս։ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ուղեծրի տակ․ ես հարց եմ տալիս, որ «Զվարթնոցից» ռուս սահմանապահները դուրս եկան, առհասարական դո՞ւրս եկան Հայաստանից։ Իհարկե՝ ոչ, շարունակում են ծառայություն իրականացնել հայ- իրանական սահմանահատվածում։ 102-րդ ռազմաբազան իր տեղում է։ 1997 թվականին հայ-ռուսական փոխօգնության և դաշնակցային հարաբերությունների փաստաթուղթը տեղում է, մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք առ այսօր, ԵԱՏՄ-ի անդամ ենք, հոյակապ առևտրատնտեսային հարաբերությունների մասին է խոսվում» ,- նշեց Դավիթ Կարապետյանը։

Դավիթ Կարապետյանի հետ զրուցել ենք նաև ռուս-ուկրաինական պատերազմում վերջին զարգացումներից, Իսրայել-Իրան հնարավոր էսկալացիայից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան