Մարսի վրա ջուր է հայտնաբերվել

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

ՆԱՍԱ-ի գիտնականներն առաջին անգամ Մարսի վրա հեղուկ ջուր են հայտնաբերել։ Այն հայտնաբերվել է մոլորակի մակերևույթի տակ գտնվող մեծ խորություններում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գիտնականները եկել են եզրակացության, որ Մարսի ընդերքի խորքում հեղուկ ջրի «պղպջակ» կա՝ ՆԱՍԱ-ի Mars Insight Lander զոնդի հավաքած տվյալների վերլուծությունից հետո: Վերլուծության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։

Հարևան մոլորակի վրա արդեն հայտնաբերվել է ջուր, բայց ոչ հեղուկ վիճակում, այլ բևեռներում սառույցի և մթնոլորտում գոլորշու մնացորդների տեսքով։ Mars Insight Lander զոնդը վայրէջք է կատարել հարևան մոլորակի մակերեսին 2018 թվականին և մինչև 2022-ի վերջը հանգիստ նստել է մեկ տեղում և «լսել մոլորակին»՝ օգտագործելով սեյսմոգրաֆը՝ գրանցելով Մարսի ընդերքի ցնցումները: Գիտնականները, չափելով սեյսմիկ ալիքների արագությունը, մեծ հավանականությամբ կարող են որոշել, թե ինչ միջավայրով են դրանք անցնում։

«Սա իրականում նույն մեթոդն է, որն օգտագործվում է Երկրի վրա ջրի, նավթի կամ գազի ստորգետնյա հանքավայրեր գտնելու համար», – BBC-ին բացատրել է Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Մանգան, ով ներգրավված է եղել նախագծում:

Վերլուծությունը ցույց է տվել, որ ջուրը գտնվում է Մարսի մակերեսի տակ՝ 10-ից 20 կիլոմետր խորության վրա։

Այս հայտնագործությունը, ըստ պրոֆեսոր Մանգայի, մասամբ պատասխանում է մեծ հարցին՝ «Ո՞ւր է անհետացել Մարսից ջուրը»:

Գիտնականները, ովքեր ուսումնասիրել են Մարսի մակերեսը, վաղուց եկել են այն եզրակացության, որ ժամանակին դրա վրա ջուր է եղել՝ մակերեսին գետերի և լճերի հետքեր կան։ Սակայն վերջին երեք միլիարդ տարիների ընթացքում այն անապատ է եղել։