2023 թվականին Եվրոպայում շոգից շուրջ 48 հազար մարդ է մահացել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

2023 թվականի ընթացքում Եվրոպայում շոգից զոհվել է 47,690 մարդ, ասվում է Բարսելոնայի ISGlobal հատազոտության մեջ, որը հրապարակվել է Nature Medicine պաբերականում։ Այսպիսով՝ անցած տարին շոգից մահացությունների թվով դարձել է վերջին տասնամյակում երկրորդը։ Միայն 2022 թվականին է այս ցուցանիշն ավելի բարձր եղել՝ ավելի քան 60,000 մարդ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ գնահատականների՝ Հունաստանում շոգից առնվազն 393 մարդ է մահացել՝ մեկ միլիոն բնակչի հաշվով, որին հաջորդում են Բուլղարիան՝ 229 մահվան դեպքով, Իտալիան՝ 209 մահով և Իսպանիան՝ 175 մահով։ Հետազոտողները պարզել են, որ 2023 թվականին՝ ռեկորդային ամենաշոգ տարում, հարավային Եվրոպան ունեցել է մայրցամաքում մահացության ամենաբարձր ցուցանիշը: Համեմատության համար նշենք, որ Գերմանիայում նման մահերի թիվը գնահատվում է 76՝ մեկ միլիոն բնակչի հաշվով։

«Մեր բացահայտումները ցույց են տալիս, թե ինչպես են հասարակությունները հարմարվել բարձր ջերմաստիճաններին վերջին հարյուրամյակի ընթացքում՝ զգալիորեն նվազեցնելով ջերմության հետ կապված խոցելիությունը և մահացությունը վերջին ամառներում, հատկապես՝ տարեցների շրջանում»,- նշում է հետազոտության առաջատար հեղինակ Էլիզա Գալոն:

Հետազոտության համար վերլուծվել են ջերմաստիճանի ցուցանիշները և մահացության տվյալները 35 եվրոպական երկրներից, ասվում է զեկույցում: Նշված մահվան դեպքերի կեսից ավելին տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսի կեսերից մինչև օգոստոս շոգ ալիքների ժամանակ: Օրինակ՝ այդ տարվա հուլիսի 18-ին Սիցիլիայում գրանցվել է 44 աստիճան, իսկ այդ ժամանակ Հունաստանում մոլեգնում էին անտառային հրդեհները, որոնք մի քանի մարդու կյանք են խլել։

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ նման մահերի թիվը 80 տոկոսով ավելի մեծ կլիներ առանց կառավարության հարմարվողականության միջոցառումների, ինչպիսիք են առողջապահական ոլորտի բարելավումը, վաղ նախազգուշացման համակարգերը, բարելավված հաղորդակցությունը և աշխատանքի անվտանգության առաջընթացը: