Թուրքիայում ականանետերով հարձակվել են քաղաքացիական մեքենաների վրա․ Անկարան PKK-ի ներկայացուցիչներին է մեղադրում
Քաղաքականություն
12.08.2024 | 22:29Թուրքիայի հարավ-արևելքում քաղաքացիական մեքենաների վրա հարձակում է տեղի ունեցել։ Հարձակման հետևանքով 2 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել։ Թուրքական կողմը միջադեպի համար մեղադրում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ներկայացուցիչներին։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ PKK-ն ականանետերով հարձակվել է միկրոավտոբուսի և խաղաղ բնակիչների տեղափոխող մեքենայի վրա։
Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, սահմանվել է հակաահաբեկչական գործողության (ՀԱԿ) ռեժիմ։ Գործողությանը ներգրավվել է նաև բանակային ավիացիան։