Համատեղ հանդիպում-քննարկումներ՝ ՊԵԿ-ի և Համաշխարհային բանկի միջև

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի միջև տեղի են ունեցել համատեղ հանդիպում-քննարկումներ՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող, «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի շրջանակում ներդրվող KPI համակարգի ներդրման աշխատանքների, ինչպես նաև Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող այլ աշխատանքների ու ծրագրերի արդյունքների վերաբերյալ․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Միջոցառմանը մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային Բանկի ներկայացուցիչները։

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, ողջունելով ներկաներին բարձր է գնահատել Համաշխարհային Բանկի հետ համագործակցությունը՝ ընդգծելով համատեղ իրականացված բարեփոխումները, այդ թվում՝ էլեկտրոնային համակարգերի թվայնացումը: ՊԵԿ ռազմավարական ծրագրերի իրականացման գործում ՊԵԿ  նախագահի տեղակալի խոսքով՝ Համաշխարհային Բանկը ոչ միայն ֆինանսավորում և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում, այլ նաև աջակցում է համակարգերի ներդրմանը` ապահովելով տարբեր երկրներից ներգրավվող մասնագիտական խմբերի մասնակցությամբ միջազգային լավագույն փորձի կիրառումը:

Միջոցառման ընթացքում, Համաշխարհային Բանկի հարկային և մաքսային ծրագրերի համակարգող Անահիտ Բասենցյանը կարևորել է Պետական եկամուտների կոմիտեի համագործակցությամբ իրականացվող ծրագրերն ու արձանագրված արդյունքները։ Նկատելով, որ վերջին երկու տարիները բավականին ծանրաբեռնված էին հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առումով՝ Համաշխարհային Բանկի ներկայացուցիչը միաժամանակ ընդգծել է, որ ՊԵԿ–ը պատրաստակամ է եղել խորհրդատվության արդյունքների կիրառելիության և շարունակականության ապահովման հարցում:

Միջոցառմանը ներկայացվել են Համաշխարհային Բանկի կողմից իրականացված «Հարկային և մաքսային վարչարարության արդիականացման» ծրագրի, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Առևտրի դյուրացման» ծրագրի, Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի արդյունքները, ինչպես նաև ընթացիկ այլ աշխատանքները, մասնավորապես, միասնական հաշիվների, պետական տուրքի հաշվառման ավտոմատացման և դրոշմանիշային վճարի հաշվառման ավտոմատացման ուղղությամբ աշխատանքներն ու արդյունքները։ Քննարկվել են նաև ծրագրերի շրջանակում հարկ վճարողների և ԱՏԳ մասնակիցների շրջանում իրականացված հարցումների արդյունքները:

Հիշեցնենք, որ «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագիրն ավարտվելու է 2025 թ. մարտին: Ծրագրի հիմնական արդյունքներն ուղղված են մաքսային գործընթացների բարելավմանը, ՊԵԿ կառուցվածքային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, մաքսային վարչարարության նկատմամբ բիզնեսի վերաբերմունքի գնահատմանը: