Վրաստանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վրաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու և վերականգնելու ուղղությամբ, նույնն ակնկալում են նաև իրենց ամերիկացի գործընկերներից։ Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է Rustavi 2 հեռուստաալիքը։

«Անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները (ԱՄՆ-ի հետ): Հարաբերությունների վերաբեռնման համար անհրաժեշտ է արդարություն, ճիշտ, ողջախոհ մոտեցում։ Մեր կողմից արդեն քայլեր ձեռնարկվել են։ Մենք սպասողական վիճակում ենք, սպասում ենք, որ պատասխան քայլեր կձեռնարկվեն ամերիկացի գործընկերների կողմից»,- ասել է Կոբախիձեն։

Կառավարության ղեկավարը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկել վրացական իշխանությունները ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու համար։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 31-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը որոշել է դադարեցնել Թբիլիսիին ավելի քան 95 մլն դոլարի չափով օգնության ծրագիրը՝ կապված Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման հետ։ Մինչ այդ էլ նույն պատճառով ԵՄ-ն որոշել էր սառեցնել 30 միլիոն եվրոյի փոխանցումը, որը նախատեսվում էր հատկացնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը։