Հայաստանում 2024 թվականի հունվար-հունիսին արդյունաբերական արտադրության ծավալներն աճել են

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Հայաստանում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրության ծավալները 18.2 տոկոսով գերազանցել են 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանում արտադրվել է 1 տրլն 408 մլրդ 107.2 մլն դրամի արդյունաբերական արտադրանք, որից 225 մլրդ 124.5 միլիոնի՝ հունիսին: Մայիսի համեմատ՝ ամռան առաջին ամսին արտադրվել է 2.4 տոկոսով պակաս արտադրանք: Փոխարենը՝ այն 1.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա հունիսի ցուցանիշը:

Տարվա առաջին կիսամյակում հանքագործական արդյունաբերությունը և բաց հանքերը 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ ապահովել են 9.2 տոկոսով պակաս արտադրանք, որի արժեքը գնահատվում է 219 մլրդ 875.9 մլն դրամ: Հունիսին արտադրվել է 40 մլրդ 938.8 մլն դրամի արտադրանք, որը 7.1 տոկոսով բարձր է մայիսի ցուցանիշից: Անցյալ տարվա հունիսի համեմատ ծավալները կրճատվել են 10.7 տոկոսով:

Մշակող արդյունաբերությունը 2024-ի առաջին կիսամյակում մեկամյա կտրվածքով աճել է 27.7 տոկոսով՝ ապահովելով 1 տրլն 827.2 մլն դրամի արտադրանք: Հունիսին այս ճյուղն ապահովել է 158 մլրդ 278 մլն դրամի արտադրանք, որը 5.2 տոկոսով ցածր է այս տարվա մայիսի ցուցանիշից: Նախորդ տարվա հունիսի տվյալը գերազանցվել է 3.1 տոկոսով:

Էլեկտրականության, գազի գոլորշու և լավորակ օդի մատակարարումն այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 13 տոկոսով՝ գումարային արտահայտությամբ գնահատվելով 172 մլրդ 469.8 մլն դրամ:

Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման մասով տարվա առաջին կիսամյակում մեկամյա կտրվածքով գրանցվել է 5.3 տոկոսի աճ՝ կազմելով 14 մլրդ 934.3 մլն դրամ:

Այս տարի արդյունաբերական արտադրանքի ծավալի գագաթնակետը գրանցվել է մարտին՝ 262 մլրդ 483.8 մլն դրամի: Նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ մարտին գրանցվել է 30.9 տոկոսի աճ: