Բաքվից ենք տեղեկություն ստանում․ կես էջանոց թուղթ ենք ունենալու, որը Ադրբեջանի համար հաղթաթուղթ կլինի. Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.07.2026 | 23:24
Հայաստանը կունենա լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթներ
20.07.2026 | 23:10
Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի ռեֆերենտն ազատվել է պաշտոնից
20.07.2026 | 23:00
Բրիտանիայի նոր վարչապետը խոստացել է 100%-անոց աջակցություն Զելենսկիին
20.07.2026 | 22:44
Հանրապետության որ հասցեներում վաղը էլեկտրականությունը կդադարեցվի
20.07.2026 | 22:36
Ադրբեջանում այս տարի զոհված զինծառայողների թիվը հասել է 33-ի
20.07.2026 | 22:26
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում
20.07.2026 | 22:11
Գազի արտահոսք Զաքյան փողոցում. ծառը շրջվել է գազատար խողովակի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 22:00
Շենգավիթում 17-ամյա պատանի է ձերբակալվել՝ թմրանյութ տեղադրելիս. հայտնաբերվել է ավելի քան 46 գրամ մարիխուանա
20.07.2026 | 21:49
Ամփոփվել է «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնը․ հայտնի են հաղթողները
20.07.2026 | 21:38
Apple Pay-ը և Google Pay-ը հասանելի են Երևանի հանրային տրանսպորտում
20.07.2026 | 21:28
AliExpress-ը տուգանվել է 550 միլիոն եվրոյով՝ կեղծված և վտանգավոր ապրանքների վաճառքի համար
20.07.2026 | 21:15
Մանկատանը գտնվող 15-ամյա տղան 4 օր է՝ հացադուլի մեջ է․ հայրը պահանջում է վերադարձնել իր երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 20:53
Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը Հորդանանում զորավարժությունների են մասնակցում
20.07.2026 | 20:42
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գոհար Մելոյանը հրաժարվում է մանդատից
20.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն տոտալ սահմանափակումներ մտցնի, ապրանքները չիրացնենք՝ ՀՀ-ի տնտեսության վնասը կկազմի 1-ից 1․5%. Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Factor TV-ի հետ զրույցում խնդրահարույց է համարում այն, որ հայ հասարակությունը երկրի կարևորագույն հարցերի շուրջ տեղեկություն ստանում է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի իշխանություններից։

«Երկրորդ խնդրահարույց բանն այն է, որ եթե տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը հանվել է պայմանագրի նախագծից, փաստաթղթում ի՞նչ է մնացել։ Արդյունքում ունենալու ենք կես էջանոց մի թուղթ, որը հիմնարար փաստաթուղթ չէ»,- ասում է պատգամավորը։

Մանուկյանի խոսքով՝ դիմել են ՀՀ արտգործնախարարություն, խնդրել խաղաղության պայմանագրի փաթեթը, որպեսզի հասկանան, թե որ կետերն են դուրս մնացել, սակայն Արարատ Միրզոյանի ղեկավարած ԱԳՆ-ից այն դեռ չեն տրամադրել։ Պատգամավորն ասում է, որ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում Հայաստանը որևէ շահ չի ունենա։

«Բաքվի համար դա հաղթաթուղթ կլինի, Հայաստանի համար՝ սպիտակ դրոշակ, որով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կխաբի և կմանիպուլացնի հայ հասարակությանը»,- ասում է Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորը խոսում է նաև ՀՀ Սահմանադրության փոփոխության՝ Ադրբեջանի պահանջի, հայ-թուրքական հարաբերությունների, սահմանազատման գործընթացի, ԵՄ-ին անդամակցության և օրակարգային այլ հարցերի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան