Թուրքիան հիմա էլ արգելափակել է մուտքը Roblox հարթակ․ իշխող ուժի պատգամավորը պահանջում է արգելել նաև Tik Tok-ը

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Թուրքիայի իշխանությունները, Instagram-ի արգելափակումից հետո, հիմա էլ արգելափակել են մուտքը դեպի Roblox առցանց խաղերի հարթակ։ Որոշումը կայացրել է Ադանայի դատարանը, ասվում է Թուրքիայի հեռահաղորդակցության վարչության (BTK) կայքում առկա տեղեկատվության մեջ։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ որոշման հիմքում եղել է «բովանդակության հայտնաբերումը, որը կարող է հանգեցնել երեխաների բռնության»։ Roblox-ը հայտնի խաղային հարթակ է, որը թույլ է տալիս օգտատերերին ստեղծել իրենց սեփական խաղերը: Esports.net-ի փոխանցմամբ՝ Թուրքիան աշխարհում հինգերորդն է Roblox խաղացողների թվով։

Այս քայլը վերջինն է թուրքական կառավարության կողմից սահմանված արգելքների շարքում: Անցյալ շաբաթ Թուրքիան արգելել է մուտքը Instagram սոցիալական հարթակ, իբր, երկրի «օրենքներն ու կանոնները» չկատարելու համար։ Այս քայլն արվել է այն բանից հետո, երբ թուրք պաշտոնյաներն Instagram-ին մեղադրել են պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո ցավակցական գրառումներն արգելափակելու համար:

Անցյալ ամիս էլ թուրքական դատարանն արգելել է մուտքը պատմությունների փոխանակման Wattpad հարթակ:

Հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունից (CHP) Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն քննադատել է այդ քայլը՝ դա համարելով «անհավանական»։

«Նրանք, ովքեր կայացնում են այս որոշումները, մարդիկ են, որոնք անտեղյակ են նոր աշխարհին, տնտեսությանը և տեխնոլոգիաներին»,- նշել է նա:

Սոցիալական ցանցերի օգտատերերից մեկն էլ նշել է․ «Թուրքիայում հազարավոր մարդիկ այստեղ խաղեր էին մշակում: Նրանք այստեղից էին ապրուստ վաստակում և արտարժույթ բերում երկիր»։

Կայքերի մուտքն արգելելը Թուրքիայի կառավարության համար սովորական պրակտիկա է: Թուրքիան 2022 թվականին արգելել է առնվազն 137,717 կայք։ Բացի այդ, Թուրքիայի խորհրդարանի թվային մեդիայի հանձնաժողովի ղեկավար, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Հուսեյն Յայմանը պահանջել է արգելք սահմանել նաև TikTok հարթակի նկատմամբ։

«Մարդիկ, որոնք ինձ տեսնում են փողոցում, ասում են՝ «Եթե փակես այս TikTok-ը, կգնաս դրախտ»: TikTok-ի դեմ շատ լուրջ քննադատություններ և բողոքներ կան»,- ասել է նա՝ կոչ անելով  TikTok-ին «որդեգրել հեռարձակման քաղաքականություն, որը համապատասխանում է Թուրքիայի բարոյական, էթիկական արժեքներին, ավանդույթներին և սովորույթներին»։

«TikTok-ի խնդիրը Թուրքիայի համար ազգային անվտանգության խնդիր է։ Որպես հանձնաժողով՝ մենք որևէ դիրքորոշում չունենք այն արգելափակելու վերաբերյալ, դա Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների մարմնի (BTK) պարտականությունն է։ Բայց եթե ինձ հարցնեք՝ որպես հանձնաժողովի նախագահի, քաղաքականությունն արվում է ազգի հետ միասին։ Մեր ազգը ցանկանում է, որ TikTok-ն արգելվի»,- հայտարարել է պատգամավորը։

Էմմա Չոբանյան