Ուղղաթիռով չենք իջնելու աղբը տանենք․ բնակիչները չեն ուզում իրենց տան մոտ աղբաման դնենք․ Սաշա Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ քաղաքում աղբահանության խնդիրը կարգավորվել է։

«Մի քանի պատճառներ կային. առաջինը՝ տեխնիկան, երկրորդը՝ Նուբարաշենի աղբավայրի ճանապարհի դժվարանցանելիությունը, երրորդը՝ եղանակը։ Ամռանը տեխնիկայի խափանումներն ավելի շատ են լինում»,- ասում է Կատվալյանն ու հավելում, որ տեխնիկայի խնդիրը համամետաբար լուծվել է՝ ձեռք են բերել ռուսական 8 «Կամազ» աղբատարներ։

Հիմնարկի տնօրենի խոսքով՝ այս պահին Երևանի աղբահանությունն իրականացվում է 57 մեքենայով, ևս 6 մեքենա ձեռք բերելու պայմանագիր կնքվել է, մինչև ամսվա վերջ Երևանում կլինեն, բայց, ըստ Կատվալյանի, դա էլ աղբահանության խնդիրն ամբողջությամբ չի լուծի։

«Մեր տեխնիկան նախատեսված է կենցաղային աղբ տանելու համար, բայց հաճախ բնակիչներն աղբամանների մեջ դնում են փայտեր, երկաթե պահեստամասեր, շինաղբ, և բեռնման ընթացքում տեխնիկան խափանվում է»,- մանրամասնում է Կատվալյանը։

Նրա խոսքով՝ Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում աղբահանությունը ցերեկը երկու, հաճախ՝ երեք անգամ են իրականացնում, այլ վարչական շրջաններում՝ մեկ անգամ։

Կատվալյանն ասում է նաև, որ բնակիչները հաճախ՝ հիմնականում Սարի թաղում հրաժարվում են, որ խաչմերուկներում կամ իրենց տան մոտ աղբամաններ տեղադրվեն, բայց միևնույն ժամանակ դժգոհում են աղբահանությունից։ Հիմնարկի տնօրենը չի հերքում՝ Երևանը կեղտոտ է, պատճառաբանում է՝ տեխնիկական խնդրներ կան, այս պահին էլ ցախավելների գնման մրցույթն է կասեցվել, քանի որ մասնակիցներից մեկը բողոքարկել է արդյունքները։ Ասում է՝ եթե ցախավելներ չգնեն, քաղաքը սանիտարական ճգնաժամի առաջ կկանգնի։

Կատվալյանը խոսում է նաև պարգևավճարների, 60,000 ցախավելները համայնքին վերադարձնելու համար ներկայացված դատական հայցի, ԵԱՍՄ հիմնարկում 2022-2023 թվականներին իրականացված ստուգումների, սանմաքրման աշխատակիցների հագուստի գնման մրցույթ հայտարարելու և հիմնարկի տնօրենի պաշտոնում իր նշանակման մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան