Մեդվեդևը պահանջել է հարձակում սկսել Կիևի և Օդեսայի վրա՝ «Կուրսկի շրջան ուկրաինական ներխուժմանն ի պատասխան»

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանը պետք է հարձակում սկսի Կիևի և Ուկրաինայի այլ խոշոր քաղաքների վրա՝ ի պատասխան Կուրսկի շրջան ուկրաինական ներխուժման։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, գրում է The Moscow Times-ը։

«Այս պահից հատուկ ռազմական օպերացիան պետք է բաց արտատարածքային բնույթ կրի։ Պետք է և անհրաժեշտ է գնալ դեռևս գոյություն ունեցող Ուկրաինայի հողերի վրա։ Մինչև Օդեսա, Խարկով, Դնեպրոպետրովսկ, Նիկոլաև։ Մինչև Կիև ու ավելի հեռու»,- գրել է Մեդվեդևն իր տելեգրամ-ալիքում։

Նա կոչ է արել հրաժարվել «ինչ-որ մեկի կողմից ճանաչված ուկրաինական ռեյխի սահմաններից» և այդ մասին խոսել «բաց, առանց վարանելու կամ դիվանագիտական նվաստացումների»։

«Բենդերականների ահաբեկչական գործողությունը պետք է վերացնի ցանկացած տաբու այս թեմայի շուրջ։ Թող սա հասկանան բոլորը, այդ թվում՝ անգլիացի սրիկաները։ Մենք կանգ կառնենք միայն այն ժամանակ, երբ դա մեզ համար ընդունելի և շահավետ համարենք»,- նշել է Մեդվեդևը։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահն ավելի վաղ ակնարկել էր Ուկրաինայի խոշոր քաղաքները գրավելու՝ ռուսական իշխանությունների ցանկության մասին։ Անցյալ տարեվերջին նա Կիևը, Օդեսան, Խարկովը, Դնեպրը և Նիկոլաևն անվանել էր «ժամանակավորապես օկուպացված ռուսական քաղաքներ»։