Բռնության ենթարկված Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժեց երկրորդ անգամ

Լուրեր

09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` այս անգամ դատավոր Մարտին Արզումանյանի նախագահությամբ, մերժել է Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ օրերս պարեկային ծառայողների կողմից բռնության ենթարկված Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը 3 օր առաջ մերժել էր դատավոր Նելլի Բաղդասարյանը, սակայն Երիցյանին այսօր կրկին ձերբակալել էին և կալանավորման միջնորդություն ներկայացրել: Նրա պաշտպան Ռաֆայել Ջհանգիրյանը Factor.am-ին փոխանցել էր, որ Երիցյանին ձերբակալել են նույն քրեական վարույթի շրջանակում, սակայն այլ հիմքով:

Հիշեցնենք՝ Երիցյանին դաժանորեն ծեծի ենթարկելու մասին ահազանգել էր եղբայրը` փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրա փոխանցմամբ՝ ավտոմեքենան սխալ տեղում կայանելու համար միջադեպ է տեղի ունեցել Պարեկային ծառայության աշխատակիցների և եղբոր միջև։ Քննչական կոմիտեի և Երիցյանի կողմից հրապարակված տեսանյութերում, որոնք պարեկային ծառայողին ամրակցված տեսագրող սարքից են վերցված, երևում է, թե ինչպես են պարեկները փորձում ձեռնաշղթաներ հագցնել և բերման ենթարկել Արամ Երիցյանին, սակայն վերջինս ընդդիմանում է ձեռնաշղթաներ հագցնելուն, նշելով, որ առանց դրանց կգնա բաժին։ Տեղի է ունենում քաշքշուք, որից հետո պարեկային ծառայողները գետնին են տապալում Երիցյանին և մոտ տարածությունից արցունքաբեր գազ կիրառում։

Արփի Հակոբյան