Տուժող-մեղադրյալը․ երիտասարդը չի ենթարկվել, պարեկներն էլ գետնին են տապալել և արցունքաբեր գազ կիրառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից բռնության ենթարկվելու մասով հարուցված քրեական վարույթի շրջանակում Արամ Երիցյանը տուժող է ճանաչվել։ Օրեր առաջ դեպքի մասին ահազանգել էր նրա եղբայրը՝ փաստաբան Ռոման Երիցյանը։ Ըստ նրա՝ պարեկների հետ միջադեպը սկսվել էր ավտոմեքենան արգելված վայրում կայանելուց։

Ինչպես երևում է Երիցյանի կողմից ավելի ուշ հրապարակված տեսանյութում, որը պարեկային ծառայողին ամրակցված տեսախցիկի տեսագրությունից մի հատված է, Արամ Երիցյանը հրաժարվում է ձեռնաշղթաներով գնալ ոստիկանական բաժանմունք, ինչից հետո երկու պարեկ, բռնի ուժ գործադրելով, նրան պառկեցնում են ասֆալտին, ձեռնաշղթաներ հագցնում, ապա շատ մոտ տարածությունից արցունքաբեր գազ փչում Երիցյանի աչքերին։

Արդյո՞ք պարեկներն իրավական հիմք ունեին Արամ Երիցյանին ազատությունից զրկելու և հատուկ միջոց կիրառելու, հարց է բարձրացնում նրա փաստաբան Ռաֆայել Ջհանգիրյանը։ Եթե ահազանգող կողմն ակնկալում էր, որ երիտասարդը շատ արագ պետք է տուժող ճանաչվի, ապա պատկերը հակառակն է ստացվել։ Բռնության ենթարկված Երիցյանին նախ մեղադրանք է առաջադրվել պարեկային ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Քննչական կոմիտեի հրապարակած 23 վայրկյան տևողությամբ տեսանյութը ևս պարեկային ծառայողի տեսագրությունից հատված է, սակայն այստեղ երևում է միայն, թե ինչպես երիտասարդը չի ենթարկվում պարեկի պահանջին։ Տեսանյութն ընդհատվում է, երբ ծառայողները գետնին են պառկեցնում Երիցյանին։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ երբ պարեկային ծառայողները փորձել են ձերբակալել Արամ Երիցյանին, այդ ընթացքում երիտասարդը սկսել է հարվածներ հասցնել պարեկներից մեկի կրծքավանդակի և գլխի շրջանին։

Հինգշաբթի ձերբակալված Արամ Երիցյանն անազատության մեջ մնաց գրեթե 4 օր։ Այդ ընթացքում տուժող ճանաչվեց պարեկային ծառայողներից մեկը, իսկ բռնության ենթարկված Երիցյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակվեց միայն պաշտպանական խմբի սեփական նախաձեռնությամբ։

Ավելի ուշ նախաքննական մարմինը Երիցյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրեց դատարան։ Դատավոր Նելլի Բաղդասարյանը, սակայն, ոչ միայն մերժեց միջնորդությունը, այլև Երիցյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչեց։

Արդեն այսօր հայտնի դարձավ, որ երիտասարդը նաև տուժող է ճանաչվել, փաստացի, միաժամանակ լինելով երկու կարգավիճակում՝ տուժող-մեղադրյալ։ Ինչ հանգուցալուծում կունենան նախաձեռնված վարույթները, արդյո՞ք կողմերից մեկը որևէ պատասխանատվության կենթարկվի, ցույց կտա քննության ընթացքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան