Փոխադարձ համաձայնությամբ բուն խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը. ԱԳՆ

Լուրեր

23.01.2026 | 18:36
Վրաստանը ՀՀ-ի և Ադրբեջանի ուղիղ հաղորդակցության հետևանքով տարանցման համար սպառնալիք չի տեսնում․ Կոբախիձե
23.01.2026 | 18:25
Նաիր Թիկնիզյանը մոտիվացնող գրառում է արել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալուց հետո
23.01.2026 | 18:19
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության հետագա բարելավմանը վերաբերող հարցեր
23.01.2026 | 18:16
Ջրվեժի գյուղում «Ֆորդ» ու «ԿամԱԶ» մակնիշի մեքենաներ են բախվել․կա զոհ
23.01.2026 | 18:05
Վթարներ, մերկասառույց, չմաքրած փողոցներ. ինչ իրավիճակ է Երևանի կենտրոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 18:00
Կաթողիկոսի վերաբերյալ քրեական վարույթ չկա // Հայաստանի ամբողջ տարածքում առատ ձյուն է․ ԼՈՒՐԵՐ
23.01.2026 | 17:55
ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները և նշանակել նոր գլխավոր քարտուղար
23.01.2026 | 17:50
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ․ ԱԺ նախագահը զրուցել է Մատվիենկոյի հետ
23.01.2026 | 17:41
Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իրանի կայունությանը. Բայրամովն ընդունել է Իրանի ԱԳ փոխնախարար
23.01.2026 | 17:35
«Պիտի ձյունը մի քիչ դնի, նոր դրանք սկսեն աշխատել»․ ինչո՞ւ է մայթ մաքրող տեխնիկան «հանգստանում» Նոր Նորքի թաղապետարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 17:32
Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով
23.01.2026 | 17:30
Հայաստանի փոխարեն՝ Կիպրոսի քաղաքացի․ Սամվել Կարապետյանի մասին ճշգրտում է արվել պետական ռեգիստրում
23.01.2026 | 17:22
UFC-ի մարտիկ Դասթին Պորյեն պատմել է՝ ինչու է հրաժարվել մեկնել Հայաստան
23.01.2026 | 17:13
Իսպանիան ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված առաջընթացը
23.01.2026 | 17:04
«Պատասխան են տալու»․ Կոնջորյանը՝ ՀԷՑ-ի գործով արբիտրաժային տրիբունալի որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջմղվող օրակարգի կարևոր մաս։

Factor.am-ին այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեգովի այն հայտարարությանը, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձ համաձայնությամբ որոշել են հանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին կետը երկու երկների միջև խաղաղության համաձայնագրի նախագծից և տեղափոխել քննարկումն ավելի ուշ փուլ։

«Նշելով, որ փոխադարձ համաձայնությամբ բուն խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը՝ պետք է ընդգծենք, որ դրանց արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջմղվող օրակարգի կարևոր մաս: Այն լավագույնս արտացոլվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում՝ հիմնվելով հայտնի սկզբունքների՝ ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության ու հավասարության վրա»,- ընդգծել է Անի Բադալյանը: