Հինգշաբթի կամ ուրբաթ․ ԱՄՆ-ը՝ Իսրայելին Իրանի և «Հըզբոլլահ»-ի հարվածների հնարավոր ժամկետի մասին․ Al-Arabiya

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Իրանը և «Հըզբոլլահ»-ը որոշել են հարվածել Իսրայելին ավելի ուշ, քան ենթադրվում էր, և կարող են հարձակումն իրականացնել հինգշաբթի կամ ուրբաթ, հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության տվյալներին ծանոթ աղբյուրների:

«Չնայած Իրանի և «Հըզբոլլահ»-ի պատասխանի բնույթը մնում է անհասկանալի՝ ԱՄՆ պաշտոնյաները վստահ են, որ հարձակումն անխուսափելի է: Նախնական գնահատականներն այն կանխատեսել էին շաբաթվա սկզբին, սակայն վերջին հետախուզական տվյալները ցույց տվեցին, որ պատասխանը հետաձգվել է մինչև հինգշաբթի կամ ուրբաթ երեկո»,- հայտնել է հեռուստաալիքը:

Հետախուզական տվյալները նաև ցույց են տալիս, որ Իրանը նախ կսպասի մինչև չորեքշաբթի Թեհրանի կողմից հրավիրված Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստը՝ կապված ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության հետ:

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունների անանուն ներկայացուցիչը հեռուստաալիքին ասել էր, որ Վաշինգտոնը կանխատեսում է հարձակումներ ԱՄՆ ուժերի վրա Սիրիայում և Իրաքում՝ որպես Իրանի և «Հըզբոլլահ»-ի պատասխան գործողությունների մաս։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել է անցյալ շաբաթ Թեհրանում Հանիեի և Բեյրութում «Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի ավագ խորհրդական Ֆուադ Շուքրի սպանությունից հետո: Իրանը և «Հըզբոլլահ»-ը խոստացել են վրեժ լուծել նրանց մահվան համար։

The New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարձակում իրականացնել Իսրայելի վրա՝ ի պատասխան Հանիեի սպանության։