Իսրայելն ԱՄՆ-ին տեղեկացրել է Իսմայիլ Հանիեի սպանությանն իր մասնակցության մասին․ WP

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իսրայելական կողմը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության մասին հաղորդումներից անմիջապես հետո ԱՄՆ-ին հայտնել է նրա մահվանն իր մասնակցության մասին։ Այս մասին գրում է The Washington Post-ը (WP)՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ Իսրայելը պաշտոնապես հրաժարվել է մեկնաբանել նրա մահը։

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ ամերիկացի պաշտոնյաները ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան լուրին արձագանքել են «զարմանքով և վրդովմունքով»։

Միաժամանակ, Վաշինգտոնն Իսմայիլ Հանիեի մահը համարել է լուրջ հետընթաց Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների ջանքերում։ WP-ն նշում է, որ մինչև նրա մահն ամերիկացի պաշտոնյաները կարծում էին, որ առաջընթաց են գրանցել այս ուղղությամբ։

Պարբերականը գրում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ղեկավարել է դիվանագիտական արշավը Իրանի վրա անուղղակի ճնշում գործադրելու նպատակով։ Նա Կահիրեի, Բաղդադի և արաբական այլ մայրաքաղաքների բարձրաստիճան պաշտոնյաներին խնդրել է զսպվածություն ցուցաբերել պատասխան քայլերում, նշում է WP-ն։

Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում հուլիսի 31-ին։ Նա Իրան էր ժամանել նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելո նպատակովւ։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Թեհրանն Իսրայելին կասկածում է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանության մեջ։ Իսրայելը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է իր մասնակցությունը։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին «խիստ պատիժ» է խոստացել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան համար։