Խնդիրն այն է, որ ֆրանսիացի պաշտոնյաները չեն ասում՝ «Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է»․ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը՝ երկու երկրների հարաբերություններում ճգնաժամի մասին

Լուրեր

22.11.2024 | 16:11
Բրիտանացի կրիպտոարժույթի մայների ընկերուհին աղբամանն է նետել 750 միլիոն դոլար արժողությամբ կոշտ սկավառակը
22.11.2024 | 15:55
«Հայերը կարող են վերադառնալ Ղարաբաղ միայն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելով»․ Հաջիև
22.11.2024 | 15:46
Խաղաղության ու կանանց մասին՝ պաթոսից անդին
22.11.2024 | 15:38
Պարզվել են Հյուսիսային պողոտայի տարածքում նախկին բնակիչներին պատկանող անշարժ գույքը խարդախությամբ ձեռք բերելու դեպքերի հանգամանքներ
22.11.2024 | 15:27
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը կմրցի Վրաստանի հետ
22.11.2024 | 15:15
Քաղաքապետարանը  չի թույլատրում լուսաբանել վարչության պետերի մրցույթը՝ խախտելով հրապարակայնության սկզբունքը
22.11.2024 | 15:07
Քննարկվել է անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը
22.11.2024 | 15:04
Զեյնալյանը մանդատը վայր է դնում, Լուկաշենկոն խոսել է 3-րդ համաշխարհային պատերազմից․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 14:54
Թրամփը ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է իր փաստաբան Փեմ Բոնդիի թեկնածությունը
22.11.2024 | 14:41
Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել
22.11.2024 | 14:28
Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին
22.11.2024 | 14:15
Եղանակը կցրտի․ առաջիկա օրերին բարձրադիր շրջաններում ձյուն է սպասվում
22.11.2024 | 14:03
Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական  Երևան» միջոցառում է անցկացնելու
22.11.2024 | 13:51
Արդարադատության փոխնախարարի ԺՊ Արմենուհի Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
22.11.2024 | 13:45
Ավինյանի կարգադրությամբ՝ շուրջ 2 միլիոն դրամ կհատկացվի «Ավետիս» ՀԿ-ին
Բոլորը

Որոշ լրատվամիջոցներ Ադրբեջանի դեմ սև PR արշավ են իրականացնում, ինչը թույլ չի տալիս Ֆրանսիայի բնակիչներին իրական տեղեկատվություն ստանալ մեր երկրի մասին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան ադրբեջանական haqqin.az-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Օլիպիական խաղերի բացման արարողության ժամանակ Արցախի մասին ֆրանսիացի հաղորդավարի հայտարարությունների համար բողոք են ուղղել Ֆրանսիայի ԱԳՆ։

«ՄՕԿ-ից ներողության նամակ է եկել։ Սրան զուգահեռ, Ադրբեջանի ԱԳՆ-ի հանձնարարականի համաձայն, Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի ԱԳՆ-ին։ Մինչ օրս Ֆրանսիայի պաշտոնական կառույցներից որևէ արձագանք չկա»,- ասել է Աբդուլաևան։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Բաքուն հայտնել էր, որ Միջազգային Օլիմպիական կոմիտեն ներողություն է խնդրել  ֆրանսիացի հաղորդավարի մեկնաբանությունների համար։

Աբդուլլաևան նաև հայտարարել է, որ Ադրբեջանի ու Ֆրանսիայի հարաբերություններում ներկայում ճգնաժամ է։

«Դա ազդում է տարբեր ոլորտների վրա: Ես փորձում եմ Ադրբեջանի մասին ճիշտ տեղեկատվություն տրամադրել ֆրանսիական հասարակությանը։ Անկեղծ ասած, շատ դժվար է հասնել ԶԼՄ-ների միջոցով Ադրբեջանի մասին ճիշտ տեղեկատվության տարածմանը։ Մեզ հնարավորություն է տրվում ֆրանսիական հեռուստատեսությամբ խոսել միայն Ֆրանսիային հետաքրքրող թեմաներով։ Այսինքն՝ հեշտ չէ ֆրանսիական հեռուստատեսությամբ ներկայանալ»,- ասել է նա։

Ադրբեջանցի դիվանագետը երկու երկների հարաբերությունների վատթարացման համար մեղադրել է Փարիզին։

«Նախագահ Իլհամ Ալիևը մեկ անգամ չէ, որ խոսել է այս մասին։ Ադրբեջանի արձագանքը միայն պատասխան է Ֆրանսիայի գործողություններին։ Կար մի շրջան, երբ մեր երկրների հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա էին։ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ էր։ Բայց, ցավոք, 2020 թվականից հետո, երբ Ադրբեջանն ազատագրեց օկուպացված տարածքները, Ֆրանսիայի դիրքորոշումը որոշակիորեն փոխվեց։ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, թե «Ֆրանսիան Հայաստանի հետ է և միշտ կլինի նրա հետ», բնականաբար, որոշակի արձագանք առաջացրեց ադրբեջանական հասարակության մեջ։ Այո՛, Ֆրանսիայի հայ համայնքը ուժեղ է, մենք հաշվի ենք առնում այս գործոնը։ Բայց «Հայաստանի բարեկամ» լինելը չպետք է նշանակի «դեմ լինել Ադրբեջանին»։ Ի վերջո, երկու երկրների հետ էլ հնարավոր է զարգացնել բարեկամական հարաբերություններ, և մենք հենց դրա մասին ենք խոսում: Չնայած հայկական սփյուռքի գործոնին՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարող են զարգանալ։ Ադրբեջանն այսօր առաջատար երկիր է տարածաշրջանում, ամենամեծը՝ ամենաուժեղ տնտեսությամբ։ Եվ եթե Ֆրանսիան ցանկանում է լինել մեր տարածաշրջանում, ապա անպայման պետք է կարգավորի և զարգացնի հարաբերություններն Ադրբեջանի հետ»,- հայտարարել է Ադրբեջանի դեսպանը։

Նա հավելել է՝ անհրաժեշտ է, որ Ֆրանսիան վերանայի իր «կողմնակալ դիրքորոշումնվ Ադրբեջանի նկատմամբ։

«Դրա համար անհրաժեշտ է ճիշտ ընկալել մեր տարածաշրջանում առկա իրավիճակը։ Խնդիրն այն է, որ ֆրանսիացի պաշտոնյաներն ու ֆրանսիական լրատվամիջոցները չեն ասում՝ «Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է»։ Ես կցանկանայի լսել, որ Ֆրանսիան հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Եթե ​​ֆրանսիացի պաշտոնյաները սկսեն օգտագործել այս թեզը, ապա այն կարտացոլվի ԶԼՄ-ներում և կտեղավորվի մարդկանց գլխում։ Ես կարծում եմ՝ Ֆրանսիայում արդեն ընդունել են իրականությունը, բայց չեն ուզում բարձրաձայնել»,- եզրափակել է Աբդուլաևան։

Էմմա Չոբանյան