Բաքուն հայտնում է, թե ՄՕԿ-ը ներողություն է խնդրել Օլիմպիական խաղերի բացմանը Արցախի մասին ֆրանսիացի հաղորդավարի հայտարարության համար

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ներողություն է խնդրել Ադրբեջանից՝ Փարիզի 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ France 2 հեռուստաալիքի հաղորդավարի մեկնաբանությունների համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, այդ մասին ասված է Բաքվի բողոքին ՄՕԿ-ի պատասխան պաշտոնական նամակում։

«Օգտվելով առիթից՝ ցանկանում ենք մեր ամենաանկեղծ ներողությունը հայտնել France 2 հեռուստաընկերության լրագրողների մեկնաբանությունների համար Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողության վերահեռարձակման ժամանակ։ Նման արտահայտությունները համատեղելի չեն այն սկզբունքների և արժեքների հետ, որոնք Միջազգային օլիմպիական կոմիտեն առաջ է մղում սպորտի և Օլիմպիական խաղերի միջոցով։ Ուստի մենք կապվել ենք բոլոր պատասխանատուների հետ և հիշեցրել մեր սկզբունքներն ու աշխատանքային արձանագրությունները։ Կարող եք վստահ լինել, որ հստակ հրահանգներ են տրված՝ ապագայում նմանատիպ արտահայտությունների օգտագործումից խուսափելու համար»,- ըստ ադրբեջանական լրատվականների՝ ասվում է ՄՕԿ-ի հայտարարության մեջ։

Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը հայտարարել է, թե ներողություն են ակնկալում նաև Ֆրանսիայի կառավարությունից։

Նշենք, որ Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մարզիկների շքերթի ընթացքում հայկական պատվիրակության անցնելու ժամանակ  France 2-ի հաղորդավար Լորան Դելաուսն ասել էր. «Եվ, իհարկե, մեր հայ ընկերները։ Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտին մոտ երկիր է։ Անցած տարին սգո տարի էր Հայաստանի համար, որը հանգեցրեց Ղարաբաղի կորստին, այն անցավ ադրբեջական բանակի ձեռքը»: