Գերմանիայում հյուրանոցի փլուզման հետևանքով զոհեր կան

Լուրեր

23.06.2026 | 14:26
Իրենք հրահրեցին, մենք պատասխանեցինք. ավագանու իշխանական անդամը` ծեծկռտուքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:18
Ինչո՞ւ եք կաշառք բաժանում. ավագանու իշխանական անդամը` «Մայր Հայաստանի» անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:15
Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել
23.06.2026 | 14:15
ՄԻՊ-ը դատապարտել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը
23.06.2026 | 14:13
Քանի Կիևյան կամուրջը փակ է, կանգառասրահ տեղադրեք այդ փողոցում. Կուբատյանը` Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:07
Թուրքմենստանի նախագահն Ալիևի հետ Արցախում է․ նրանք այցելել են Շուշի
23.06.2026 | 14:03
Շիշը շպրտել եմ հանդարտեցնելու համար, սեղանին է դիպել. Միքայել Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:00
Կիևյան կամրջի վրա կիրակի չեն աշխատել, պիտի 24/7 լինի. ավագանու անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:53
Չեղարկվել է Երևան-Գյումրի էլեկտրագնացքի մեկնումը Դալարիկ կայարանի մոտ տեղի ունեցած վթարի պատճառով
23.06.2026 | 13:49
Գնում են մանկապարտեզի բացման ու վախենում պատերին կպնեն. քանդվում է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:44
Արցախի դրոշը կրկին տեղադրվել է Ֆրանսիայի հրապարակում
23.06.2026 | 13:37
Իրանը հայտարարել է, որ ռմբակոծված միջուկային վայրեր ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների այց նախատեսված չէ
23.06.2026 | 13:30
Կենտրոնում եք կանգառասրահներ դնում, մյուս վարչական շրջանների բնակիչներն ինչո՞վ են մեղավոր. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:23
Փամբակի զորամասում վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է․ ՊՆ
23.06.2026 | 13:21
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանն ընտրվել է փոխնախագահող երկիր
Բոլորը

Գերմանիայում երկու մարդ է զոհվել Տրաբեն-Տրաբախի (Հռենլանդ-Պֆալց) մոտ գտնվող Կրյոֆ գյուղում հյուրանոցի մասնակի փլուզման հետևանքով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Առաջին տուժածներին հաջողվել է դուրս հանել փլատակների տակից, հայտնել է տեղի ոստիկանությունը։ Նախնական տեղեկություններով՝ փլատակների տակ 8 մարդ կա, նրանց մի մասը ծանր վնասվածքներ է ստացել։ Փրկվածների թվում երեխա կա։

Փրկարարները կապ են հաստատել երեխայի և մյուս հինգ տուժածների հետ։ Ոստիկանությունը փրկարարական գործողությունն անվանել է «չափազանց դժվար», քանի որ կիսով չափ փլուզված շենք պետք է մտնել մեծ զգուշությամբ: Մահացածների մարմինը նույնպես դեռևս չի հաջողվել հանել փլատակների տակից։

Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունների շուրջ 250 աշխատակից, այդ թվում՝ տեխնիկական աջակցության աշխատողներ, հրշեջներ, ոստիկաններ և բուժաշխատողներ, ինչպես նաև փրկարար շներ: Միջադեպի վայրն ուսումնասիրվում է, այդ թվում՝ անօդաչու սարքերի կիրառմամբ։

Երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած ողբերգության պահին շենքում եղել է 14 մարդ, որոնցից հինգը չեն տուժել և կարողացել են լքել շենքը։ Փլուզումից հետո հարևան տներից տարհանվել է 31 մարդ։ Ողբերգության պատճառները դեռևս պարզ չեն։