Աղստև գետի ավազանում հուլիս ամսին դիտված հորդացումները՝ ինֆոգրաֆիկայով

Լուրեր

06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
06.08.2026 | 12:15
Օվերչուկը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության «դրամատիկ կերպով» նվազման մասին
06.08.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստին է մեկնել // Երեք նախարարության անուն կփոխվի․ ԼՈՒՐԵՐ
06.08.2026 | 12:04
Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է հայ գերիների շինծու գործերով վճիռների դեմ բողոքների քննությունը
06.08.2026 | 12:01
Խնդիր ենք դրել 2 մլրդ դոլարի ապօրինի գույք վերադարձնել պետությանը 2026-2031-ի ընթացքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:54
Ուկրաինային ՌԴ գիշերային հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

2024 թվականի հուլիսի 27-28-ին Հանրապետության տարածքը գտնվել է Ազորյան անտիցիկլոնի կատարի հարավային ծայրամասերով անցնող ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում։ Ցուրտ մթնոլորտային ճակատը Կովկասյան լեռների ազդեցությամբ ներխուժել է և արևելքից, և արևմուտքից ինչով պայմանավորված՝ ողջ հանրապետությունում դիտվել է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ հորդառատ․ տեղեկացնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։

Այսպես, Դիլիջանում հուլիսի 27-ին թափված տեղումների քանակը կազմել է 17.2 մմ, իսկ 28-ին՝ 36.8 մմ, ընդ որում 34.1 մմ-ը դիտվել է միայն հուլիսի 28-ի գիշերը։ Իջևանում հուլիսի 26-ին թափվել է 6.4 մմ տեղում, 27-ին՝ 26 մմ, իսկ 28-ին՝ 26.6 մ, որից 19.8 մմ-ը դիտվել է 28-ի գիշերը, Ճամբարակում տեղումների գումարային քանակը հուլիսի 27-28-ին կազմել է 77.2 մմ, որը կազմել է ամսական նորմայի 148%-ը։

Արդյունքում պայմանավորված այն հանգամանքով, որ տեղումները շարունակական բնույթ կրեցին և բավական հորդառատ էին, հողի խոնավությամբ հագեցվածության պայմաններում հանգեցրեցին բավական մեծ մակերևութային հոսքի և գետերում ջրի ելքերի մեծացման։ Մասնավորապես ջրի զգալի մեծացում գրանցվեց հուլիսի 28-ին երբ դիտված ելքերը բազմակի անգամ գերազանցել են նախորդ օրը դիտված ելքերին, Աղստև գետի Դիլիջան հիդրոլոգիական դիտակետում ջրի ելքը հուլիսի 27-ի ժամը 08։00 դիտված 3.51 մ3/վ-ից հուլիսի 28-ի 08։00-ին հասավ 28.3 մ3/վ-ի, Իջևան դիտակետում հուլիսի 27-ի ժամը 08։00 դիտված 7.90 մ3/վ-ից հուլիսի 28-ի 08։00-ին հասավ 45.8 մ3/վ-ի, իսկ 20։00-ին՝ 86.0 մ3/վ-ի, Գետիկ-Գոշ դիտակետում հուլիսի 27-ի ժամը 08։00 դիտված 4.12 մ3/վ-ից հուլիսի 28-ի 08։00-ին հասավ 13.1 մ3/վ-ի, իսկ 29-ի առավոտյան 23.2 մ3/վ։

1935-2023թթ ընթացքում Աղստև-Իջևան հիդրոլոգիական դիտակետում հուլիս ամսվա դիտված առավելագույն ելքը կազմել է 107 մ3/վ և դիտվել է 1960 թվականի հուլիսի 20-ին։ 2024 թվականի դիտված 86.0 մ3/վ ելքը հուլիս ամսին դիտված պատմական երկրորդ առավելագույն ելքն է եղել Իջևան հիդրոդիտակետի համար։