Վորոնեժում և Շեբեկինոյում ԱԹՍ-ները հարվածել են բնակելի շենքերին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վորոնեժի ղեկավար Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ ՀՕՊ հերթապահ ուժերը օգոստոսի 7-ի գիշերը Վորոնեժի մարզում ոչնչացրել են մի քանի ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, գրում է Meduza-ն։

Նահանգապետի տեղեկացմամբ՝ անօդաչուներից մեկն ընկնելիս վնասել է Վորոնեժի Բերյոզովայա Ռոշչա փողոցում գտնվող բնակելի շենքի ճակատամասը։ Մեկ այլ անօդաչուի բեկորներն ընկել են քաղաքի Լենինյան պողոտայում։ Միջադեպի հետևանքով շենքի մի քանի բնակարանների ապակիներ են կոտրվել, վնասվել են նաև մեքենաներ։ Տուժածներ չկան, պնդում է Գուսևը։

Նահանգապետը Telegram-ի իր ալիքում հրապարակել է բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքների լուսանկարը։

Բելգորոդի մարզում էլ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերը հարձակվել են Շեբեկինո քաղաքի վրա, հայտնում է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Երկու անօդաչուներ հարվածել են բնակելի շենքին, հրդեհ է բռնկվել բնակարաններից մեկում։ Վնասվել են մի քանի բնակարանների պատշգամբներ և պատուհաններ։ Տուժածներ չկան, գրում է Գլադկովը։

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ օգոստոսի 7-ի գիշերն ուկրաինական երեք անօդաչու թռչող սարք է ոչնչացրել Բելգորոդի շրջանի, չորսը՝ Կուրսկի շրջանի, և երկուական Վորոնեժի ու Ռոստովի մարզերում։