Բլինքենը հայտարարել է, որ Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները վերջնական փուլում են

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իսրայելի և Գազայի հատվածի պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները մտել են «վերջնական փուլ»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, գրում է The National-ը։

ԱՄՆ-ը, Եգիպտոսը և Կատարը ղեկավարել են բանակցությունները, որոնք ուղղված են Գազայում հակամարտությունը դադարեցնելուն և պատանդներին ազատ արձակելուն:

«Նախագահ Ջո Բայդենն այսօր խոսել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի և Կատարի Էմիր Շեյխ Թամիմի հետ։ Բանակցությունները հիմա հասել են վերջնական փուլ, և առաջնորդները պայմանավորվել են այս գործընթացն ավարտին հասցնելու հրատապության շուրջ։ Կարևոր է, որ բոլոր կողմերն աշխատեն՝ հնարավորինս շուտ համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար»,- ասել է Բլինքենը։

Տարածաշրջանը վերջին օրերին գտնվում է բարձր զգոնության վիճակում՝ Լիբանանում և Իրանում իսրայելական հարվածներից հետո, որոնց հետևանքով սպանվել են «Հըզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրը և ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիեն:

Բլինքենն ասել է, որ չնայած աճող լարվածությանը՝ «աշխատանքները շարունակվել են» հրադադարի հնարավոր գործարքի շուրջ: Նա հեռախոսազրույցներ է ունեցել տարածաշրջանային նախարարների հետ՝ փորձելով կանխել ավելի լայն կոնֆլիկտի զարգացումը:

«Մենք շարունակում ենք ինտենսիվ աշխատել Մերձավոր Արևելքում լարվածությունը թուլացնելու և հակամարտությունների տարածումը կանխելու համար»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը՝ հավելելով, որ «սա վճռորոշ պահ է» տարածաշրջանի համար։

Նշենք, որ Հանիեի փոխարեն ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավարի պաշտոնում նշանակվել է Յահյա Սինվարը:

«Նա եղել և մնում է հիմնական որոշողը, երբ խոսքը վերաբերում է հրադադարի պահպանմանը։ Ուստի, ես կարծում եմ, որ դա, անշուշտ, ընդգծում է այն փաստը, որ ինքը պետք է որոշի՝ արդյո՞ք առաջ շարժվել հրադադարի ճանապարհով, որն ակնհայտորեն կօգնի այնքան շատ պաղեստինցիների, որոնք հուսահատ կարիքի մեջ են՝ կանանց, երեխաներին, տղամարդկանց, որոնք հայտնվել են խաչաձև կրակի մեջ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։