Որքան պարգևավճար կստանան Օլիմպիական խաղերում մեդալ նվաճող հայաստանցի մարզիկները

Լուրեր

06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
Բոլորը

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ՕԽ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօր դուրս եկավ կիսաեզրափակիչ: Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը ևս դուրս է եկել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ։ Երևանի ժամանակով 20։15-ին սպասվում են կիսաեզարափակիչ գոտեմարտերը։

Այս պահին Հայաստանն առայժմ միայն 1 արծաթե մեդալ ունի, որը նվաճել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։

Այս ֆոնին Factor.am-ը ուսումնասիրել է, թե Օլիմպիական խաղերում մեղալակիրներին Հայաստանում ինչ պարգևատրումներ են սպասվում։

Դեռ 2022թ․ հունիսի 30-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մարզիկները «Փարիզ 2024» ծրագրով ստանում են նաև սպորտային նպաստ։ Այն տրվում է 2024 թ․ Փարիզի ՕԽ-ին նախապատրաստվելու և վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով։ Նպաստ ստանում են 2021 թ․ ՕԽ, 2021, 2022 կամ 2023 թթ․ աշխարհի և Եվրոպայի մեծահասակների առաջնությունների հաղթողները, մրցանակակիրները, Փարիզ 2024-ի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկները, ՕԽ-ում, ԱԱ-ներում 4-8-րդ տեղերը գրաված մարզիկները, ինչպես նաև երիտասարդների ԱԱ և Եվրոպայի 2021, 2022, 2023 թթ․ առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրածները։

2022 թվականի հունիսի 1-ից սպորտային նպաստ տրամադրվում է յուրաքանչյուր ամիս՝ հետևյալ չափով. օլիմպիական խաղերի ժամանակ մեծահասակների դեպքում 2-րդ տեղի համար սահմանվում է 500.000 դրամ։
Նույնքան գումար էլ տրամադրվում է աշխարհի մեծահասկաներ առաջնությունում հաղթողներին։

Ներկայացված թվերը չեն ներառում օրենսդրությամբ սահմանված հարկեր և պարտադիր այլ վճարներ:

Հավելենք նաև, որ մարզիկներին սպորտային ամսական նպաստ է տրամադրվում 2022 թ․ հունիսի 1-ից մինչև օլիմպիական խաղերի ավարտը իրենց 1 լավագույն արդյունքի համար:

Իսկ անվանական թոշակները 2020 թ․ հունվարից կրկնապատկվել են մինչև այդ սահմանված թոշակների համեմատ։ Այստեղ բացառություն է ՕԽ-ի վարկանիշի նվաճման դեպքը, որի համար մինչև 2020թ․ հունվարը սահմանված գումարը կազմել է 90 հազար, իսկ 2020-ի հունվարից՝ 300 հազար դրամ։

Հիշեցնենք, որ 2020 թվականին փետրվարի 20-ի կառավարության նիստում այդ ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցնոց Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Օլիմպիական խաղերի արդյունքներով առաջին տեղ զբաղեցնող հայ մարզիկները կստանան 20-ական մլն դրամ, երկրորդ տեղ զբաղեցնողները՝ 15-ական մլն դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցնողները՝ 10-ական մլն դրամ:

«Այս մարզիկներին մինչև կյանքի վերջ տրվող թոշակի չափը կավելանա: Մասնավորապես, աշխարհի չեմպիոնների համար այդ թիվը ներկայիս 55 հազար դրամի փոխարեն կդառնա 100 հազար դրամ: Օլիմպիական չեմպիոնների թոշակը ևս կկրկնապատկվի ու կդառնա 200 հազար դրամ»,- նշել էր նա։

Իր հերթին Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Հայաստանի մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարության նախագծի մեջ ես առաջարկել եմ կետ ֆիքսենք, որ Հայաստանը մինչև 2050 թվականը պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը, և ֆուտբոլի ազգային հավաքականը մինչև 2050 թվականը պետք է դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր: Սա ոչ միայն քաղաքական, սոցիալ-հոգեբանական, այլև տնտեսական հարց է»։

 

Մանյա Պողոսյան