Շոյգուն հայտնել է, որ Բաքվում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրն է քննարկել

Լուրեր

25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Բոլորը

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Բաքու կատաչած աշխատանքային այցի ընթացքում հանդիպումների ժամանակ քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության կառուցման գործընթացին միջամտելու՝  Արևմուտքի փորձերը։ Բաքվում Շոյգուն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Առաջին հերթին, դա, իհարկե, Հարավային Կովկասում անվտանգությունն է։ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը, որի 10-րդ խմբագրությունը փոխանցվել է Երևանին։ Դա նաև Արևմուտքի կողմից այս գործընթացին միջամտելու շատ ակտիվ փորձերն են։ Քննարկվել են նաև տրանսպորտային նախագծերը, մասնավորապես, Հյուսիս-Հարավ միջանցքը։ Քննարկվել է նաև Իլհամ Ալիևի՝ «3+3» ձևաչափով բանակցությունների գաղափարը, մենք սատարում ենք դրան։ Դա պետք է շարունակել, մանավանդ, որ «3+3» բանաձևը հարմար է ոչ միայն այս կոնկրետ դեպքի, այլև ապագայի համար՝ Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու նպատակով»,- լրագրողներին ասել է Շոյգուն։

Հավելենք, որ Ալիևի ու Շոյգուի բանակցությունների վերաբերյալ ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել ադրբեջանական կողմը։