Քամալա Հարիսը պաշտոնապես ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուն է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ գործող փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես առաջադրվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից։ Առցանց քվեարկության ժամանակ նրան աջակցել է կուսակցության պատվիրակների մեծամասնությունը, հայտնում է The New York Times-ը:

Դեմոկրատական կուսակցությունը պետք է առաջադրեր իր նախագահի թեկնածուին օգոստոսի 19-22-ը Չիկագոյում կայանալիք համագումարում։ Այնուամենայնիվ, Ազգային կոմիտեն որոշել է առցանց քվեարկություն անցկացնել կուսակցության պատվիրակների համար համագումարից երկու շաբաթ առաջ, որպեսզի չկորցնի Օհայոյում իր թեկնածուին քվեաթերթիկում ներառելու փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը:

Համաձայն նահանգի գործող օրենսդրության՝ դրա ժամկետը լրանում է օգոստոսի 7-ին: Օհայոյի նահանգապետը վերջերս ստորագրել է օրենք, որով ժամկետը երկարաձգվում է մինչև սեպտեմբերի սկիզբ, սակայն փաստաթուղթն ուժի մեջ կմտնի մինչև սեպտեմբերի 1-ը, ուստի դեմոկրատները հույս ունեն խուսափել հնարավոր իրավական խնդիրներից՝ օգտագործելով վաղաժամ քվեարկությունը:

Հարիսը չի մասնակցել ներքին կուսակցական ընտրություններին, որոնք սովորաբար որոշում են պատվիրակների ձայները։

Մինչև հուլիսի 21-ը Դեմոկրատական կուսակցությունից առաջատար և գործնականում միակ թեկնածուն ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենն էր։

Հունիսի սկզբին ավարտված կուկուսների և փրայմերիզի արդյունքում նա կարողացավ ապահովել գրեթե բոլոր 3,9 հազար պատվիրակների աջակցությունը, սակայն հունիսի 27-ին նա չափազանց անհաջող ելույթ ունեցավ հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ իր առաջին բանավեճում։ Երեք շաբաթ անց, կուսակիցների ճնշման ներքո, Բայդենը ստիպված եղավ հանել իր թեկնածությունը։