ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում դադարեցնել կրակը Գազայում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Եվրամիությունն Իսրայելին կոչ է անում դադարեցնել կրակը Գազայի հատվածում և կատարել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, տեղեկանում ենք ԵՄ կայքում արված հրապարակումից։

«Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը զերծ մնալ գործողություններից, որոնք վատթարացնում են Գազայում խաղաղ բնակիչների կենսապայմանները և հետևել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին: Անհապաղ հրադադար է անհրաժեշտ՝ Գազայում խաղաղ բնակիչների, ինչպես նաև իսրայելցիների ծանր վիճակին վերջ տալու համար»,- ասել է եվրոպացի դիվանագետը։

Բորելը նշել է, որ Գազայում հումանիտար աղետը կյանքին սպառնացող պայմաններ է ստեղծում խաղաղ բնակչության համար, որը տասներորդ ամիսն անընդմեջ շարունակում է տառապել սովից և բազմիցս տեղահանվում է գերբնակեցված վրանային ճամբարներ։

ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատարը նաև հիշեցրել է, որ կարևոր ենթակառուցվածքների թիրախավորումը ռազմական հանցագործություն է։

«Միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները պետք է մանրակրկիտ և անկախ հետաքննվեն ու պատասխանատվություն ապահովվի»,- ընդգծել է Բորելը:

Մինչ այս, Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ էին արել անհապաղ զինադադար հաստատել Գազայում։