«Ռուս-ադրբեջանական հարաբերություններն անվտանգության կարևոր գործոն են Հարավային Կովկասում»․ ինչ են քննարկել Ալիևն ու Շոյգուն

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանն ասել է, որ այցը լավ հնարավորություն է ստեղծում երկկողմ հարաբերությունների օրակարգը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է տարածաշրջանում ընթացող գործընթացների առնչությամբ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կանոնավոր շփումների կարևորությունը։

«Ասելով, որ մեր երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ դա դրսևորվում է բարձրագույն և այլ մակարդակներում շփումներով, ինչպես նաև մեր երկրների միջև ստորագրված փաստաթղթերի և ճանապարհային քարտեզների իրագործմամբ, անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի , ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում համագործակցությամբ։ Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այդ հարցերի շուրջ պարբերաբար քննարկումներ են անցկացվում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշելով, որ միջկառավարական հանձնաժողովն ակտիվորեն աշխատում է, Ալիևը հայտնել է, առաջիկա օրերին Բաքվում կկայանա այդ հանձնաժողովի նիստը։ Նա գոհունակությամբ նշել է երկու երկրների քաղաքական ղեկավարության միջև ընդունված որոշումների հաջող իրականացումը, մասնավորապես, «Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև փոխադարձ համագործակցության մասին» հռչակագրի դրույթները։ Նշելով, թե ադրբեջանա-ռուսական հարաբերություններն օրինակ են որոշ հարևան պետությունների համար, Ալիևը դա գնահատել է «որպես անվտանգության կարևոր գործոն Հարավային Կովկասում և ավելի լայն տարածքում»։

«Սերգեյ Շոյգուն իր հերթին ընդգծել է մեր երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացումը տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային և տնտեսական ոլորտներում։ Նա նշել է, որ երկկողմ համագործակցության օրակարգում շատ կարևոր հարցեր կան, և դրանք հաջողությամբ լուծվել են։ Այս առումով նա, որպես դրա օրինակ, արժևորել է «Հյուսիս-Հարավ» միջանցքի իրականացումը և նշել, որ այս առումով եռակողմ սկզբունքով մեծ աշխատանք է կատարվել»,- ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։

Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Հանդիպմանը քննարկվել են «3+3» ձևաչափով համագործակցության հեռանկարները։