Թեհրանից հետո Շոյգուն Բաքու է մեկնել․ նրան ընդունել է Ալիևը

Լուրեր

11.08.2026 | 13:22
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
Բոլորը

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սերգոյ Շոյգուն  նախօրեին Թեհրան կատարած այցից հետո մեկնել է Բաքու։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրան ընդունել է Իլհամ Ալիևը։  Հանդիպումից մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Թեհրան կատարած այցի ընթացքում Շոյգուն հանդիպել էր նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ IRNA-ի հաղորդմամբ՝ Փեզեշքիանը Ռուսաստանն անվանել է «Իսլամական Հանրապետության ռազմավարական գործընկեր»՝ նշելով, որ այդ երկրի հետ կապերի ընդլայնումն Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։

Նա նաև անդրադարձել է տարածաշրջանային և միջազգային հարցերում Թեհրան-Մոսկվա համագործակցությանը՝ ասելով, որ «բազմաբևեռ աշխարհի ստեղծման շուրջ համագործակցությունը կբերի համաշխարհային խաղաղության և անվտանգության խթանմանը»:

Ինչ վերաբերում է Գազայում պաղեստինցիների դեմ իսրայելական  գործողություններին, Իրանի նախագահն ասել է, որ «սիոնիստական վարչակարգի հանցավոր գործողությունները՝ զուգորդված ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությամբ, միջազգային իրավունքի խախտման վառ օրինակ են»։ Նա նաև ասել է, որ Իրանը երբեք չի ձգտում տարածաշրջանում լարվածության սրման և պատերազմի տարածման, սակայն «Իսրայելի ռեժիմն անպայման պատասխան կստանա իր հանցագործությունների համար»։

Շոյգուն իր հերթին ասել է, որ «Իրանը Ռուսաստանի առանցքային և ռազմավարական դաշնակիցներ»-ից է տարածաշրջանում և հավելել, որ երկու երկրների հարաբերությունները զարգացնում են բոլոր ոլորտներում։