Կառավարությունն առաջարկում է 2-րդ երեխայի համար տրվող միանվագ նպաստը եռապատկել՝ դարձնել 150 հազար դրամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:37
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
21.10.2026 | 10:47
ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը
21.10.2026 | 10:39
Ուիթկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ նա Պուտինին կներկայացնի պատերազմը դադարեցնելու՝ «թարմացված ծրագիրը»
21.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 21-ի դրությամբ
21.10.2026 | 10:15
14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում․ խուզարկություններ են իրականացվում
21.10.2026 | 10:12
Հայաստանը Թուրքիայում առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում
21.10.2026 | 10:04
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել նաև հացադուլավորներին
Բոլորը

Կառավարության սեպտեմբերի 6-ի նիստում գործադիրը փոփոխություն կատարեց ՀՀ Կառավարության  2014 թ. ընդունված  «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» օրենքում։

Ըստ կատարված փոփոխության՝ երկրորդ երեխայի ծննդյան համար տրվող միանվագ նպաստի չափը 50 հազար դրամից կհասնի 150 հազար դրամի։

Հարցի զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ասաց, որ այս փոփոխությամբ Կառավարությունը ցանկանում է հասարակության մեջ սերմանել այն գաղափարը, որ 2-րդ երեխայի ծնունդը ռազմավարական նշանակություն ունի ՀՀ-ի ժողովրդագրական վիճակի համար։

Նախագիծն ընդունվելու դեպքում 2018 թ․հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ, որի արդյունքում  լրացուցիչ բյուջետային միջոցների պահանջը 2018թ հոկտեմբերի-դեկտեմբեր ամիսներին կկազմի շուրջ 375 մլն դրամ, իսկ 2019թ և հետագա տարիների համար` տարեկան շուրջ 1.5 մլրդ դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց, քանի որ այս որոշման նախագծով լուծված չէ ընտանիքում ծնված զույգ երեխաների համար սահմանված նպաստի չափը, ուստի որոշվեց նախագիծը դնել քվեարկության Կառավարության հաջորդ նիստում՝ համապատասխան լրացումները կատարելուց հետո։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում։