Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Տոյվո Կլաարի` Արցախի հայերի վերադարձի մասին հայտարարությանը

Լուրեր

09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Փաստը, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որը շուտով ավարտելու է առաքելությունն ու ստանձնելու է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պարտականությունները, պաշտոնից հեռանալու նախօրեին նման կողմնակալ հայտարարություններ է արել, ամենից առաջ ևս մեկ հարված է այն ինստիտուտի հեղինակությանը, որը ներկայացնում է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի տեղակալ Վասիֆ Ալիևը՝ ի պատասխան Արցախի հայերի վերադարձի վերաբերյալ Տոյվո Կլաարի հայտարարության։

«Անընդունելի է, որ Տոյվո Կլաարը հատուկ դեպք է համարում Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից Հայաստան և այլ երկրներ, որտեղ նրանք նախկինում ապրել են, ինքնակամ գաղթած հայերի վերադարձի հարցը և դա պայմանավորել ներկայիս Հայաստանի տարածքից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքով: Հայաստանի պարտավորությունն է ստեղծել համապատասխան պայմաններ՝ Հայաստանից վտարված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար, և միջազգային հանրությունը պետք է պահանջի այդ պարտավորության կատարումը»,- ասվում է հայտարարության մեջ։

«Տոյվո Կլաարը քաջատեղյակ է, որ հայերը մտադիր չեն վերադառնալ Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ՝ չնայած ադրբեջանական կողմի բազմաթիվ կոչերին հայ բնակիչներին՝ մնալ իրենց տներում և վերադառնալ։ Այս առումով ադրբեջանական կողմը հարգում է Ադրբեջան վերադարձնելու մտադրությունը միայն այն հայազգի անձանց, որոնք հարգում են մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասվում է ադրբեջանական ԱԳՆ-ի հայտարարությունում։

Տոյվո Կլաարը JAMnews-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԼՂ հայերի՝ իրենց տներ վերադարձին նպաստելն Ադրբեջանի պարտավորությունն է։