Արտաշատի քաղաքապետի օգնականը կալանավորվել է, նրան  մեղադրանք է ներկայացվել

Լուրեր

12.05.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.05.2026 | 23:16
Հոսպիտալացվել է Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենը
12.05.2026 | 23:05
Պուտինին զեկուցել են «Սարմատ» հրթիռային համակարգի հաջող փորձարկման մասին
12.05.2026 | 22:52
Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարները հայտարարել են, որ Իրանը չպետք է Հորմուզի նեղուցը որպես զենք օգտագործի
12.05.2026 | 22:39
Հայաստանն արել է ավելին, քան ակնկալվում էր ԵՄ վիզաների ազատականացման այս փուլում. Արփինե Սարգսյան
12.05.2026 | 22:25
Վոլոդինը հայտարարել է, թե Զելենսկիի հրավերը Երևան «չի կարելի բարեկամական քայլ համարել»
12.05.2026 | 22:14
Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է պարարվեստի մի շարք ներկայացուցիչների
12.05.2026 | 21:57
ՆԳՆ-ն ընտրակաշառքի վերաբերյալ 19 հաղորդում է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե
12.05.2026 | 21:47
Հայացք՝ դեպի Մոսկվա․ ինչպես են քաղաքական ուժերը վերաբերվում Պուտինի սպառնալիքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 21:30
Քոչարյանն ու Սարգսյանը գազի փականը ՌԴ-ի ձեռքն են տվել, մեզ ասում են՝ խելոք մնացեք, թե չէ՝ ՌԴ-ն կջղայնանա․ արդար չէ․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 21:14
Գանայի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
12.05.2026 | 21:01
Կեղծ ինքնություններ, քրեական անցյալ, կրեմլյան նարատիվներ․ Wyoming Star-ի նոր թողարկման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 20:51
Քալիֆորնիայում քաղաքապետերից մեկը խոստովանել է, որ աշխատել է Չինաստանի համար որպես չգրանցված օտարերկրյա գործակալ
12.05.2026 | 20:43
Երևանում վիճաբանության ընթացքում 53-ամյա տղամարդը կրակոց է արձակել օդ. նա հայտնաբերվել է. ՆԳՆ
12.05.2026 | 20:30
Վթար Գյումրիում. մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել մայթեզրին
Բոլորը

Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին  Factor.am-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նրա փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է։ 

Factor.am-ի տեղեկություններով՝ կալանավորվածն Արտաշատի քաղաքապետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կառլեն Մկրտչյանի օգնականն է։

Հիշեցնենք՝ հուլիսի 30-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ էր իրականացրել Արտաշատի համայնքապետարանում, որի արդյունքում  հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 9 անձի նկատմամբ, որից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը։ 

Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար։ Գործն առնչվում է Արտաշատ քաղաքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առևերույթ հափշտակություններին։

Factor.am-ն ուսումնասիրել էր, թե որ ընկերություններն են հաղթող ճանաչվել Արտաշատ խոշորացված համայնքում ասֆալտապատման մրցույթում և շինաշխատանքներ են իրականացնում։ Արտաշատ խոշորացված համայնքի Արտաշատ քաղաքի և հարակից 29 բնակավայրերի փողոցների նորոգման և ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են անցած տարի և շարանուկվում են մինչ օրս։

Պարզել էինք, որ Արտաշատում ասֆալտապատման և շինաշխատանքների համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ընկերություններից մեկն «Ավետիս խեցի» ՍՊԸ-ն։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ (e-register) «Ավետիս խեցի» ՍՊԸ-ն հիմնադրվել է անցած տարի, ընկերության շահառուներն են Աշոտ Ավետիսյանը և Նարեկ Հովհաննիսյանը։ Աշոտ Ավետիսյանը գրանցված է Արտաշատ խոշորացված համայնքի Բերքանուշ բնակավայրում, որտեղ ևս, ըստ ծրագրի,  կատարվում են  ասֆալտապատման աշխատանքներ։ Աշոտ Ավետիսյանը Բերքանուշի վարչական ղեավար Հայկ Ավետիսյանի հայրն է։

«Ավետիս խեցի» ընկերությունը խեցեգործությամբ է զբաղվում և արտադրանքը ներկայացված է ֆեյսբուքյան էջում։

Արտաշատի համայնքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ Մրգաշեն և Վարդաշեն բնակավայրերի փողոցների ասֆալտապատման մրցույթում էլ հաղթող է ճանաչվել «ԲԵՐՄԱ» ՓԲԸ-ն։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ (e-register) այս ընկերության իրական շահառուներն են Ավետիք Մանուկյանը և Արա Մովսիսյանը։ Տնօրենը Ավետիք Մանուկյանն է, իսկ ընկերությունը գրանցված է Մասիս խոշորացված համայնքում։

Մանյա Պողոսյան