Ուկրաինան հայտնում է Ռոստովի օդանավակայանում Սու-34 կործանիչ ոչնչացնելու մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսական գերձայնային Սու-34 կործանիչ-ռմբակոծիչը ոչնչացվել է օգոստոսի լույս 3-ի գիշերը ՌԴ Ռոստովի մարզի Մորոզովսկի ռազմական օդանավակայանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման արդյունքում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը։

Գերատեսչությունը հրապարակել է արբանյակային լուսանկարներ, որոնք արվել են առաջնագծից 265 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռուսական օդանավակայանի վրա հարձակումից հետո։

Հետախուզական վարչության հաղորդմամբ՝ լուսանկարներում, բացի կործանված ինքնաթիռից, երևում են ևս երկու խոցված Սու-34 ինքնաթիռներ, կողքերին ֆիքսված են պայթյունի խառնարաններ։ Ոչնչացվել է նաև զենքի մեկ պահեստ, վնասվել է չորս տեխնիկական շինություն և երկու անգար։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ օգոստոսի 3-ին, ռազմական օդանավակայանի հետ մեկտեղ, հարձակում է իրականացվել Բելգորոդի, Կուրսկի և Ռոստովի մարզերում ռուսական զորքերի մի քանի նավթապահեստների ու վառելիքի պահեստարանների վրա։