Առաջարկվել է Հունգարիային ժամանակավորապես բացառել Շենգենյան գոտուց՝ ռուսների համար վիզաների պարզեցման պատճառով

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Եվրախորհրդարանն առաջարկել է կասեցնել Հունգարիայի մասնակցությունը Շենգենյան գոտուն այն բանից հետո, երբ Բուդապեշտը որոշել է դյուրացնել վիզային ռեժիմը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար։ Նման պահանջով նամակ է ստորագրել եվրոպացի 70 պատգամավորներից բաղկացած խումբը, գրում է Politico-ն։

«Մենք կոչ ենք անում Եվրահանձնաժողովին շտապ միջոցներ ձեռնարկել Հունգարիայի որոշումը հետաքննելու համար, քանի որ այն կարող է սողանցք դառնալ և պոտենցիալ վտանգի տակ դնել Շենգենյան գոտու ընդհանուր գործունեությունն ու որպես քաղաքացիների համար անվտանգ տարածքի՝ նրա դերը»,- ասվում է փաստաթղթում:

Եթե Հունգարիայի կառավարությունը հրաժարվի փոխել իր վիզային քաղաքականությունը, Եվրահանձնաժողովը և ԵՄ բոլոր երկրները «պետք է կասկածի տակ դնեն Հունգարիայի ներկայությունը Շենգենյան գոտում՝ ներդնելով եվրոպական քաղաքացիների պաշտպանության նոր միջոցներ, այդ թվում՝ նոր հսկողություն Հունգարիայի սահմաններին»։

Հուլիսի սկզբին Հունգարիան ռուսաստանցիներին և բելառուսներին ընդգրկել է «ազգային քարտի» ծրագրում, որը թույլ է տալիս նրանց աշխատանքի անցնել ցանկացած ոլորտում, տեղափոխել իրենց ընտանիքը և երեք տարի հետո ստանալ երկրում մշտական բնակության թույլտվություն։ Ըստ Deutsche Welle-ի՝ դա տեղի է ունեցել երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո։

Մինչ այս ծրագիրը հասանելի էր միայն Ուկրաինայի և Սերբիայի քաղաքացիներին։ Բացի Ռուսաստանից և Բելառուսից՝ այն տարածվել է նաև Բոսնիա և Հերցեգովինայի, Մոլդովայի, Հյուսիսային Մակեդոնիայի ու Չեռնոգորիա քաղաքացիների վրա։ Գարնանը Հունգարիայի կառավարությունը հայտարարեց, որ ակնկալում է ընդունել մոտ 65 հազար հյուր աշխատողների՝ իրենց ընտանիքներով։