ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական ուժեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական ուժեր է տեղակայում Մերձավոր Արևելքում որպես պաշտպանական միջոց՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար։ VOA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Տարածաշրջանում լարվածությունը սրվել է չորեքշաբթի Իրանի մայրաքաղաք Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո, ինչպես նաև մեկ օր անց Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին Իսրայելի հարվածից հետո, որի հետևանքով սպանվեց «Հըզբոլլահ»-ի բարձրաստիճան զինվորական հրամանատար Ֆուադ Շուքրին: Երկու խմբավորումներին էլ աջակցում է Իրանը։

Աճում են մտավախությունները, որ Իսրայելի պատերազմը Գազայում, որը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերին, կարող է վերածվել ավելի լայն մերձավորարևելյան հակամարտության: Իրանը և ՀԱՄԱՍ-ը Հանիեի սպանության մեջ մեղադրեցին Իսրայելին և «Հըզբոլլահ»-ի հետ միասին խոստացան վրեժ լուծել: Իսրայելը ո՛չ ստանձնել է, ո՛չ էլ հերքել է սպանության համար պատասխանատվությունը:

Ուրբաթ Պենտագոնը հայտարարեց, որ տարածաշրջան կուղարկի ավելի շատ կործանիչներ և ռազմածովային ուժերի ռազմանավեր:

«Ընդհանուր նպատակն է ապաէսկալացնել տարածաշրջանը, զսպել և պաշտպանվել այդ հարձակումներից, ինչպես նաև խուսափել տարածաշրջանային հակամարտությունից»,- CBS-ին ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոնաթան Ֆայները:

ԱՄՆ-ն ու Իսրայելը պատրաստվում են իրադարձությունների ցանկացած շրջադարձի, հավելել է Ֆայները։