Զելենսկին հայտարարել է առաջին F-16 կործանիչների ստացման մասին

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ուկրաինան առաջին անգամ ցուցադրել է իր ստացած ամերիկյան F-16 կործանիչները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մասնակցել է նոր ինքնաթիռների ԶՈՒ-ում ներդրման արարողությանը։ Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին մատակարարումների մեկնարկի մասին, սակայն Կիևը չէր հաստատել դա, գրում է Current Time-ը։

Կործանիչները ցուցադրվել են օգոստոսի 4-ին Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի օրվան նվիրված տոնակատարությունների ժամանակ։ Զելենսկին ծառայության մեջ արևմտյան ինքնաթիռների ներգրավումն անվանել է ազգային մարտական ավիացիայի զարգացման նոր փուլ։

ՌԴ-ի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր Կիևն արևմտյան երկրներից ստացել էր միայն խորհրդային ՄիԳ-29 կործանիչներ և Սու-25 հարվածային ինքնաթիռներ, թեև Ուկրաինայի իշխանություններն ի սկզբանե խնդրել էին արևմտյան արտադրության ինքնաթիռներ մատակարարել: 2023 թվականին մի քանի երկրներ որոշեցին ԱՄՆ-ի համաձայնությամբ նման ինքնաթիռներ փոխանցել Կիևին։ Արևմտյան երկրներն ընդհանուր հաշվով խոստացել են 79 ամերիկյան կործանիչ փոխանցել։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ Ուկրաինան արդեն ստացել է դրանցից 6-ը կամ 10-ը։ Արևմտյան երկրները պատրաստել են նաև ուկրաինացի տեխնիկների, իսկ ԱՄՆ-ը նախատեսում է կործանիչների համար մատակարարել ժամանակակից հրթիռներ, ռումբեր և այլ տեսակի զենքեր։