Դավիթ Չալոյանը քառորդ եզրափակիչում պարտվեց Եվրոպայի գործող չեմպիոնին. Փարիզ-2024
Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում իր երկրորդ մենամարտն է անցկացրել բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը:
Փարիզի հյուսիսային արենայում քառորդ եզրափակիչում Դավիթ Չալոյանի մրցակիցը Եվրոպայի առաջնության գործող չեմպիոն, իսպանացի Այուբ Գադֆան էր, որին 0-5 հաշվով պարտվեց։
Հիշեցնենք՝ մեկնարկային մենամարտում Դավիթ Չալոյանի մրցակիցը Մեծ Բրիտանիան ներկայացնող Օրի Դելիշեսն էր, որին հայ բռնցքամարտիկը հաղթեց 3:2 հաշվով: