Ինչ ունի թաքցնելու Փաշինյանի կառավարությունը․ գաղտնի և չզեկուցվող հարցերը՝ 90 տոկոսից ավելի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության նիստերի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ քվեարկության է դնում չզեկուցվող հարցերի փաթեթը, ապա անցնում օրակարգի մյուս հարցերին։ Լինում են նաև դեպքեր, երբ վարչապետն առաջարկում է բոլոր հարցերը քննարկել չզեկուցվող ընթացակարգով։

Կառավարության նիստի օրակարգը նիստից մեկ օր, իսկ երբեմն էլ ժամեր առաջ տեղադրվում է Կառավարության e-gov.am կայքում։ Այստեղ տեսանելի է, թե օրակարգում քանի հարց է ընդգրկված, դրանցից քանիսն են զեկուցվող, չզեկուցվող և գաղտնի։

Factor TV-ն դեռ անցյալ տարի ուսումնասիրել էր 2019-2022 թվականների ընթացքում Կառավարության նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի քանակը և պարզել, որ այդ տարիների ընթացքում գործադիրում քննարկվող հարցերի մոտ 80 տոկոսն անցկացվել է չզեկուցվող և գաղտնի ընթացակարգով։

Իսկ ինչ է փոխվել մեր ուսումնասիրությունից հետո մեկուկես տարվա ընթացքում։

Այսպիսով՝ Factor TV-ն պարզել է, որ 2023-ից մինչև 2024-ի առաջին կիսամյակ Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի օրակարգում ներառված որոշումների 92,8 տոկոսը կայացվել է չզեկուցվող և գաղտնի ընթացակարգով։ Այսինքն՝ այս մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բաց քննարկել է նիստերի օրակարգում ներառված հարցերի ընդամենը 7,2 տոկոսը։

«Ցանկացած չզեկուցվող հարց ենթադրում է, որ այդ հարցի վերաբերյալ հանրությունը չստացավ լիարժեք, ամբողջական և ժամանակին տեղեկատվություն», ընդգծում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը։

2019-ի ընթացքում կառավարության նիստերի ժամանակ քննարկվող ընթացակարգով է անցկացվել 495 հարց, 2023-ին դրանք 3 անգամ պակասել են՝ կազմելով 155 հարց։ Չզեկուցվող և գաղտնի հարցերի քանակը, հակառակը, ավելացել է՝ 2019 թվականին դրանց թիվը 1612 էր, իսկ 2023-ին կառավարության նիստերում չքննարկվող հարցերը ավելացել են 500-ով՝ հասնելով 2175-ի։

 

Թեև գործադիրի ղեկավարը պնդում է՝ որ չզեկուցվող հարցերը բաց դրված են հանրության առաջ, այնուամենայնիվ, քաղաքացիներից շատերը տեղյակ չեն հարթակի գոյության մասին կամ չեն օգտվում դրանից։ Շուշան Դոյդոյանն ընդգծում է՝ պաշտոնական կայքեր չայցելող և կառավարության նիստերի օրակարգի տվյալներին մուտք ունենալ չիմացող քաղաքացիների համար անհասանելի են մնում այդ որոշումները։
Չզեկուցվող հարցերի փաթեթներով ընդունվում են կարևոր որոշումներ առանց հանրային շրջանակների քննարկման։ Factor TV-ի վերլուծությունները ցույց են տալիս, որ կառավարության չզեկուցվող հարցերի շարքում հիմնականում աշխատավարձերի բարձրացման, պարգևավճարների տրամադրման, պաշտոնաների աշխատասենյակները վերանորոգելու, նրանց համար թանկարժեք ծառայողական մեքենաներին առնչվող նախագծերն են։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նկատում է՝ Կառավորությունն իր գործունեությունը լավ լույսի տակ ներկայացնելու «ֆունկցիա» է կիրառում։

Թափանցիկ կառավարման խոստումներով եկած իշխանությունն առանց հանրային լայն քննարկման հուլիսի 11-ին որոշում կայացրեց պետական միջոցներից 1 մլրդ 38 մլն դրամ հատկացնել 49 նոր մեքենաների գնման համար։ Ո՞ր պաշտոնյաների ծառայողական մեքենաներն են թարմացվելու և ի՞նչ հիմնավորմամբ է գնումն իրականացվել․ Պետական գույքի կառավարման կոմիտեից Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան փոխանցել են՝ առայժմ հայտնի չէ, թե ում են սպասարկելու այդ մեքենաները։

Կառավարությունը տարիների ընթացքում իր գործելաոճը փոխել է նաև լրագրողների հետ շփումներում։ Հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի գլխավորած Կառավարության առաջին նիստի մեկնարկին լրագրողներն անգամ հնարավորություն ունեցան հարցեր ուղղել Կառավարության անդամներին: Սակայն ամիսների ընթացքում լրագրողների առջև արգելքներ դրվեցին։ Կառավարության շենքի հինգերորդ հարկից՝ առաջին հարկ, աստիճաններից՝ հետնամուտք․ ահա թե հեղափոխությունից մինչև օրս ինչպես է փոխվել լրագրողների և գործադիրի անդամների շփումը Կառավարության շենքում: Այժմ գործադիրի նիստերից հետո կառավարության անդամները շենքից հեռանում են հիմնականում լրագրողների համար անհասանելի ելքերով, ճեպազրույցներում հարցերին պատասխանում են հատուկենտ պաշտոնյաներ։

Մանրամասներւը՝ տեսանյութում։

Անի Թամրազյան