Թումանյան փողոցի բացօթյա սրճարանների գործունեությունն այլևս չի խոչընդոտի հետիոտնի անցուդարձը. քաղաքապետարան

Լուրեր

15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
Բոլորը

Նախօրեին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել էր մայրաքաղաքում բացօթյա սեզոնային սրճարանների գործունեության կազմակերպմանը՝ ընդգծելով, որ դրանք չպետք է խոչընդոտեն հետիոտնի տեղաշարժը. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Ըստ այդմ, աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, առևտրի և սպասարկումների վարչությունները, հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների աջակցությամբ արդեն այսօր նախաձեռնել են մասնավորապես մայրաքաղաքի Թումանյան փողոցի` Հյուսիսային պողոտայի հատման մասից մինչև Աբովյան փողոցի հատման մասն ընկած հատվածում առկա բացօթյա սրճարանների սահմանազատման աշխատանքները: Մայթի կեսից ավելին սրճարանների սեղան-աթոռներով կամ առևտրի օբյեկտների սառնարաններով զբաղեցված հատվածներում իրականացվում են տարածքների կարգաբերման աշխատանքներ: Սրճարանների և առևտրի օբյեկտների գույքը տեղափոխվում է հատկացված տարածքներ, քանդվում են ծածկերը, մայթերն էլ ազատվում են՝ հետիոտնի անարգել անցուդարձն ապահովելու համար: Այս աշխատանքները կրելու են շարունակական բնույթ է և կիրառվելու են բոլոր այն վայրերում, որտեղ սեզոնային սրճարաններն ու հասարակական սննդի օբյեկտները շահագործող տնտեսվարողները գերազանցել են իրենց գործունեությունը կազմակերպելու համար քաղաքապետարանի կողմից հատկացված տարածքները: 

Հարկ ենք համարում նաև հատուկ տեղեկացնել, որ այս աշխատանքները որևէ նպատակ չունեն սահմանափակելու կամ արգելելու սեզոնային այս գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների առևտրային գործունեությունը: